>


Երեկ ամբողջ օրը Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը խորհրդատվություններ էր անցկացնում, սակայն այդպես էլ որոշում չհրապարակեց՝ հետաձգվո՞ւմ են ընտրությունները, թե ոչ։ Այդ որոշումը երկրի նախագահի գործն է, եւ ցանկացած որոշման

պատասխանատվություն պետք է իր վրա վերցնի Բակո Սահակյանը։ Հետաձգելու դեպքում նա պետք է իր վրա վերցնի հետագա կառավարումը, չհետաձգելու դեպքում երաշխավորի, որ մարդիկ կարող են անվնաս գնալ քվեարկության։




Քոչարյանի զոհերը


Պատասխանատվությունը ծանր խաչ է, եւ ցանկացած ղեկավար պետք է կառավարման ընթացքում կուտակի այնքան քաղաքական եւ բարոյական կապիտալ, որը թույլ կտա դժվար պահին դժվար որոշում կայացնել։ Եւ հասարակությունը պետք է վստահի ու հավատա այդ որոշմանը։




Արդյոք Բակո Սահակյանն այդքան կապիտալ ունի կուտակված։ Նրա 13-ամյա նախագահության գնահատականը դեռ կհնչի, սակայն կան բաներ, որոնք առաջինն են աչքի առաջ գալիս։ Լավից՝ բուռն շինարարությունը, վատից՝ թերեւս, Ապրիլյան պատերազմը։

2016-ի ապրիլի սկզբին նույնպես գրում էի պետական այրի պատասխանատվության մասին։ Այն օրերին Արցախի նախագահը հանդես է եկել ասուլիսով, որն ի ցույց է դրել նրա ծանր հոգեվիճակը։

Պատասխանատվության հարց էր․ տրվե՞լ են առաջնագծում կանգնած զինորներին համապատասխան հրամաններ, ինչո՞ւ հրամանատարները ժամերով չէին կարողանում կապվել «կենտրոնի» հետ։ Ո՞վ է պայմանավորվել հրադադարի մասին եւ ի՞նչ պայմանով։


Պատերազմից հետո այս հարցերի պատասխանները չեն հնչել։ Ոմանց համար Բակո Սահակյանը մարդկային եւ հաշտեցնող կերպար ունի, մյուսների համար՝ ուրիշների կամքի կատարողի։ Հնարավոր է, այդ ամենը համադրվում է մի մարդու մեջ, դրա համար պատասխաններ չհնչեցին։

Քաղաքական կապիտալի պակասը հիմա թույլ չի տալիս Սահակյանին որոշում կայացնել եւ հետաձգել ընտրությունները՝ ամբողջ պատասխանատվությունը վերցնելով իր վրա։ Սակայն մարդիկ հենց դա են սպասում։

Եթե պատասխանատվություն վերցնող չլինի, ինչպես 2016-ի ապրիլին, մարդիկ կինքնակազմակերպվեն։

Ո՞վ կվերցնի քաղաքական պատասխանատվությունը։


Bako Sahakyan, the incumbent president of Artsakh, held consultations yesterday, but did not make a decision whether to postpone the elections or not. This decision is up to the President of the country and any decision should be taken by Bako Sahakyan. In case of delay, he should take on further management, if not delay, to ensure that people can vote safely.

Accountability is a heavy cross, and any leader should accumulate so much political and moral capital during his administration that it will allow him to make a difficult decision at a difficult time. And the public must trust and believe in that decision.

Does Bako Sahakyan have so much capital accumulated? The assessment of his 13-year presidency will still sound, but there are things that stand out first. The good – the hot construction, the bad – probably the April war.

At the beginning of April 2016, I was also writing about the responsibility of a state widow. In those days the President of Artsakh held a press conference, which showed his grave mental state. It was a question of responsibility; Had the commands given to the soldiers on the front line been given, why were the commanders unable to reach the “center” for hours? Who agreed on the ceasefire and on what terms?

After the war, these questions were not answered. For some, Bako Sahakyan has a human and reconciliatory image, for others he does the will of others. It is possible that all this was combined into one man, for which no answers were given.

Сообщение Բակո Սահակյանի ծանր որոշումը. Ինչ է լինելու появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->