>

Լոնդոնի բնակիչը առողջացել է կորոնավիրուսից եւ պատմել, թե ինչպես են նրա աչքի առաջ մահացել հիվանդասենյակի մյուս հիվանդները: Այս մասին հայտնում է The Mirror-ը:

40-ամյա Ջոզեֆ Ուոլիսը հիվանդացել է ընկերների հետ փաբ այցելելուց հետո: Նա մեկ շաբաթ հազ եւ ջերմություն է ունեցել, նրան չէր բավականացնում օդը: Տղամարդը բժշկի չի դիմել, քանի որ չէր ցանկանում առանց այն էլ ծանրաբեռնված առողջապահական համակարգի համար բեռ դառնալ:




Քոչարյանի զոհերը

Ուոլիսի կինը՝ Էմման անհանգստացել է ամուսնու ինքնազգացողության համար, եւ Ուոլիսը ինքնամեկուսացել է սենյակում` առանձնանալով կնոջից եւ երեխաներից: Նա դադարել է ծնողներին այցելել, քանի որ վախենում էր նրանց էլ վարակել:


Երբ տղամարդու վիճակն ավելի է վատացել, շտապօգնությունը նրան տարել է կորոնավիրուսով վարակվածների հիվանդանոց: Նրա ախտորոշումը հաստատվել է 30 ժամից:




Ուոլիսին տեղավորել են 6 հոգանոց հիվանդասենյակում:

3 օրվա ընթացքում, երբ տղամարդն անցկացրել է հիվանդասենյակում, նա ականատես է եղել, թե ինչպես են մահանում իր երկու հարեւանները: «Տարիքով տամարդը չէր կարողանում ինքնուրույն շնչել,

իսկ հետո ես նրան այլեւս չեմ տեսել: Բուժքույրն ինձ ասաց, որ նա մահացել է: Մյուս հիվանդին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, բայց նրան նույնպես չի հաջողվել փրկել: Նա ծեր էր, այլ հիվանդություններ էլ ուներ», – պատմել է Ուոլիսը:

Մյուսների ողբերգությանն ականատես լինելով, տղամարդը որոշել է մարդկանց զգուշացնել պետության կողմից հաստատված կանոնների պահպանման անհրաժեշտության մասին: «Մենք պետք է այդ ամենին լուրջ վերաբերվենք: Պետք չէ երեկույթներ կազմակերպել եւ հանդիպել ընկերներին:


Այլապես ավելի շատ մարդ կմահանա»,- ասել է նա:

A London resident has recovered from a coronavirus and told how other patients in the hospital died before his eyes. This is reported by The Mirror.

Joseph Wallis, 40, fell ill after visiting a pub with friends. He had a week of cough and fever for a week, not enough air. The man did not seek medical attention because he did not want to become a burden for the already overwhelming health care system.


Wallace’s wife, Emma, ​​is worried about her husband’s well-being, and Wallace self-isolates herself in the room, separated from his wife and children. She stopped visiting her parents because she was afraid of infecting them.

As the man’s condition worsened, ambulance took him to the hospital for coronavirus infections. Her diagnosis was confirmed within 30 hours.

Wallis was taken to a six-person hospital. During the three days that the man spent in the hospital, he witnessed two of his neighbors die.

“The old man couldn’t breathe on his own, and then I never saw him again. The nurse told me that she was dead. The other patient was taken to the resuscitation department but was also unable to rescue her. He was old, he had other illnesses, ”Wallace said.

Witnessing the tragedy of others, the man has decided to warn people about the need to abide by state rules. “We have to take this seriously. No need to organize parties and meet friends.

Otherwise more people will die, ”he said.

Сообщение Միայն ամուր նյարդեր ունեցողները դիտեն. Կորոնավիրուսով հիվանդը պատմել է հիվանդասենյակի հարեւանների մահվան մասին. The Mirror появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->