>

Քիչ առաջ Factor.am-ի խմբագրություն է ահազանգել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Գևորգ Կարապետյանը և տեղեկացրել, որ մարտի 27-ի գիշերը ժամը 4:00-ի սահմաններում Օհանովի փողոցի «Երևան-Սիթի» սուպերմարկետի տարածքում քաղաքացիական հագուստով ոստիկանները դաժանաբար ծեծի են ենթարկել եղբորը՝ Տիգրան Կարապետյանին:

Գևորգ Կարապետյանի փոխանցմամբ՝ եղբայրը նշյալ ժամին գնացել է դեղատուն՝ մանկահասակ երեխայի համար դեղ գնելու:

Տիգրան Կարապետյանն ալկոհոլի ազդեցության տակ է եղել, մեքենան վարել է արագ, չի ունեցել անձը հաստատող և տեղաշարժման համար նախատեսված փաստաթղթեր:

«Տունը հաց են կերել, երեխան իրեն լավ չի զգացել, մեքենան արագ է քշել, իջել է երկու հոգի քաղաքացիական հագուստով մոտեցել են և ասել.

loading...



«Ինչու՞ ես ավտոն արագ քշու՞մ, արա՛»: Չեն ներկայացել, որ ոստիկաններ են: Եղբայրս էլ ասել է, որ արան դուք եք, մտցրել են մեքենան ու սկսել են ծեծել: Ծեծելով մինչև բաժին են տարել»,- պատմեց մեզ ահազանգած քաղաքացին: Տիգրան Կարապետյանին բերման են ենթարկել Մալաթիայի ոստիկանության բաժին:





Այժմ գտնվում է Ձերբակալվածների պահվան վայրում: Հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի երկրորդ մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը:

Factor.am-ի հարցին՝ ինչու՞ է եղբայրը՝ Տիգրան Կարապետյանն, այս օրերին առանց անհրաժեշտ փաստաթղթերի և գինովցած վարել ավտոմեքենան, Գևորգ Կարապետյանն ասաց.

«Ձեր թվարկած փաստաթղթերը չի ունեցել, երեխան վատ է եղել, մի անգամից նստել մեքենան գնացել է, ոչ մի բան չի վերցրել: Մի երկու բաժակ էլ խմած է եղել, բայց դե երեխան այդ ժամին լացել է, ինչ աներ»:

Տիգրան Կարապետյանի պաշտպան Գուրգեն Հովհաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալին «ծեծելով, տշելով» տարել են ոստիկանության բաժին:

«Քարշ տալով տանում են մեքենա, իսկ մեքենայի մեջ էլ ծեծելով, տշելով տանում են Մալաթիայի բաժին: Տանում են այն մեքենայով որով որ եկել էր դեղատուն: Տեսանյութ կա, տեսել եմ, թե ինչպես է ոստիկանը ծունկը դնում կոկորդին և ծեծում տղային: Տիգրանն էլ անկանոն շարժումներ է անում, ինչի հետևանքով խփել է՝ ոստիկանի աչքը ճղվել է:


Բաժնի դեմը տղայի մազերից քաշում են ու տշում են, չեն ծեծել, քացով տշել են: Ուշքը երկու անգամ գնացել է, ոտքերով կանգնում են դեմքին ու սկսում են թռվռալը, թքում են բերնին, ուզում են կոխեն զուգարան:

Ոստիկաններից մեկն ասում է, որ սրան պետք չի ծեծել, պետք է ստորացնել, հլը բերեք տանենք զուգարան: Այո, նա խմած է եղել, բայց քրեականի պետը մաքուր սպիրտը բերել է ու լցրել է էս տղու գլխին, ասել են՝ ախտահանվի այ վիրուս, Տիգրանը գոռացել է, որ խեղդվում է:

Բաժնի պետն է եկել ու սկսել է հայհոյել»: Փաստաբանը պնդում է, որ ոստիկանությունում դիտավորյալ դատաբժշկական փորձաքննությունը հետաձգել են մինչ երկուշաբթի, որպեսզի Տիգրանի դեմքի վնասվածքներն անցնեն:

Գուրգեն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Տիգրան Կարապետյանն այժմ կասկածյալի կարգավիճակ ունի, երկուշաբթի օրը դատական նիստ է կայանալու, որպեսզի կալանավորումն ընտրվի որպես խափանման միջոց:



Փաստաբանը նշեց, որ դեպքին ներկա է եղել նաև Տիգրանի ընկերը, որը ևս մարմնական վնասվածքներ է ստացել, բայց ըստ փաստաբանի, ոստիկանները կարողացել են նրան ճնշել և այլ ցուցմունք ստանալ: Վերջինս այժմ ազատության մեջ է:

Factor.am-ը կատարվածի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով դիմեց Ոստիկանություն, որի լրատվական վարչությունից փոխանցեցին հետևյալը.

«Մարտի 27-ին, ժամը 5-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Շերամի և Օհանովի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով մոտեցել են բարձր արագությամբ ընթացող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային և ներկայանալով՝ վարորդից պահանջել են տրամադրել փաստաթղթերը: Վարորդն ու ուղևորը ակնհայտ եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ։

Չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ քաղաքացիները դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և հնչեցրել են հայհոյանքներ: Անձը պարզելու նպատակով, ոստիկանները փորձել են քաղաքացիներին բերման ենթարկել բաժին։

Վարորդը դիմադրելով՝ բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկին՝ ձախ աչքի կոպի հատվածում պատճառելով մարմնական վնասվածք:

Քաղաքացիները իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար ժամը 5․25-ին, մեքենայով հանդերձ բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին և ներկայացվել տարածքային քննչական բաժին’ հարցաքննության։ Բժիշկների կողմից ստուգվել է նրանց սթափության աստճանը:

Պարզվել է, որ բերման ենթարկվածները գտնվում են ալկոհոլային հարբածության վիճակում: Կատարվում է նախաքննություն»:

Сообщение «Թքել են բերանին, կանգնել են դեմքին, ասել են՝ կոխեք զուգարան, որ ստորացնենք». Նոր մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin