>

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հայաստանում կորոնավիրուսից արձանագրված 3 մահերի դեպքում էլ առկա են եղել հարակից քրոնիկական հիվանդություններ։




Քոչարյանի զոհերը

Աշխարհում արձանագրված մահերի համար վիճակագրություն չունեմ, բայց կարծում եմ, որ դեպքերի մեծամասնության համար դա կանոն է։ Ոմանք կհակադարձեն, թե սովորական գրիպի դեպքում էլ այդ մարդիկ կարող էին մահանալ, ինչպես և նախկինում են մահացել։ Չեմ առարկի։





Միշտ այդպիսի խոցելի մարդկանց հիվանդությունները ճակատագրական են դարձել որևէ գրիպի ինֆեկցիայով վարակվելիս։

Բայց մի բանում բոլորս կվամաձայնենք’ այս վիրուսի տարբերությունը և մահաբեր ուժը մյուս բոլոր գրիպային վիրուսներից նրա անհամեմատ բարձր աստիճանի վարակելիությունն է, առավելագույն թվով մարդկանց վարակելու կարողությունը։ Ըստ այդմ, բոլորս պետք է հասկանանք, թե մեր շարժերն ու տեղաշարժերը որքան էական դեր են խաղում։ Այս վիրուսի թիվ մեկ բարեկամը, փաստորեն, մեր ինտենսիվ տեղաշարժերն ու շփումներն են։


Ու եթե ուզում ենք հաղթել նրան, ուրեմն պետք է ժամանակավոր լիկվկդացնենք նրա բարեկամին’ մեր շփումները։ Թեպետ ում եմ սա ասում? Մարդկանց, ովքեր դա գիտեն։

Իսկ ով թքած ունի դրա վրա, չի կարդում մեզ, իր երեխային այլ երեխաների հետ խմբային խաղեր խաղալու համար դուրս է ուղարկում, իր տարեց ծնողին թողնում է գնալ զրուցարաններ, բակեր նարդի խաղալու, բամբասելու, կարանտինի օրերը ծառայեցնում է հյուր գնալու կամ ընդունելու համար, ու արդյունքում ունենք 407 հաստատված վիրուսակիր…



Ցավակցում եմ մահացածների ընտանիքներին, վարակակիրներին մաղթում շուտափույթ ապաքինում, մեր բժիշկներին մաղթում ուժ, կորով և համբերություն, իսկ մեր ժողովրդին’ քաղաքացիական բարձր գիտակցություն ու պատասխանատվություն։

Սա էլ կանցնենք, անշուշտ։ Միայն թե մենք ենք այլևս որոշում’ ինչ գնով և ինչ կորուստներով։

Сообщение Թեպետ ում եմ սա ասում․ Ստյոպա Սաֆարյանի անդրադաձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->