>

Մնացեք տանը (շարադրություն)
Կիրակի առավոտյան արթնացա ու կարծես սիրտս ինչ֊որ վատ բան էր զգում։ Հետո վեր կացա անկողնուց, լվացվեցի ու նախաճաշեցի։ Մի փոքր անց զգացի, որ ծնողներս շշուկով իրար հետ անհանգիստ խոսում են։

Այս անհասկանալի վիճակից հետո հայրս արագ տանից դուրս եկավ։ Մայրս կանչեց իր մոտ և սկսեց բացատրել, որ մեր քաղաքում նոր վիրուսով հիվանդներ կան և չհիվանդանալու համար պետք է երկու շաբաթով դասարանի բոլոր աշակերտները ծնողներից մեկի հետ մեկուսանան Ծաղկաձոր քաղաքում։ Քիչ անց հայրս վերադարձավ տուն ու ասաց, որ միասին պիտի գնանք Ծաղկաձոր։ Մայրս պետք է փոքր եղբորս հետ մնար տանը, նրան խնամեր, իսկ ես հայրիկիս հետ գնայի։




Քոչարյանի զոհերը

Շատ նեղվեցի ես ու լացակումած ասացի. _Մա՜մ, ինչպե՞ս կարող ես պատկերացնել այդքան ժամանակ առանց քեզ ու եղբորս տեսնելու մնալ։ Մայրս ամուր գրկեց ինձ ու համբուրեց արցունքոտ երեսս։ Արագ պատրաստեցինք մեր իրերը և գնացինք մեր դպրոցի բակ, որտեղ արդեն մեզ էին սպասում մեծ ավտոբուսները։ Ներս մտնելով շատ վախեցա, երբ տեսա բժիշկներին այդ տարօրինակ դիմակներով։ Սակայն երբ նկատեցի ավտոբուսի մեջ աշակերտների, որոնք ևս իրենց հայրիկների հետ էին, մի փոքր հանգստացա։





Շատ տխուր էի ես. ու՞ր ենք գնում, ինչի՞ համար, առանց մայրիկի ինչպե՞ս պիտի մնամ։ Առաջին երկու օրերը, հատկապես երեկոյան, շատ էի արտասվում. հիշում էի մեր տունը, մայրիկիս ու եղբորս։ Արդեն ինը օր է, որ գտնվում ենք տանից հեռու այս վայրում։ Ես արդեն ոչ միայն չեմ արտասվում, այլև շատ սիրում եմ մեր բժիշկներին, ովքեր ամեն օր ստուգում են մեր առողջությունը։

Ամեն օր աղոթում եմ Աստծուն, որ աշխարհից այս հիվանդությունը վերանա, ու բոլորն էլ առողջ վերադառնան իրենց տները։ Այս օրերին ես ավելի շատ զգացի, թե որքան լավ ընտանիք ունեմ ես, և ինչքան շատ եմ սիրում իմ ընտանիքը։ Ես չեմ ցանկանա, որ որևէ մի երեխա հայտնվի այստեղ, մանավանդ հիվանդանոցում։ Իսկ դրա համար պետք է լսել մեր սիրելի բժիշկների բոլոր խորհուրդները. ՄՆԱԼ ՏԱՆԸ, ՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՄԻԱՅՆ ԽԻՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ, որպեսզի Հայաստանը մաքրվի այս հիվանդությունից։


Ժաննա Մովսեսյան, 9 տարեկան, 24.03.2020թ., ք. Ծաղկաձոր




աղբյուր

Сообщение Ու՞ր ենք գնում, ինչի՞ համար, առանց մայրիկի ինչպե՞ս պիտի մնամ. Ծաղկաձորում մեկուսացած 9-ամյա հայ աղջնակի նամակը появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->