>

Նորահայտ վիրուսը պատճառ դարձավ, որ արտերկրում գտնվող, այնտեղ աշխատող կամ ուսանող անձիք վերադառնան հայրենիք: Ապահովության համար շատերին պետությունը մեկուսացրել է Դիլիջանում մինչ սահմանված 14 օրվա լրանալը: Կարանտինային գոտուց շատերն են տեսակապի միջոցով տեղեկացնում իրենց վիճակի մասին:




Քոչարյանի զոհերը

Վերադարձածներից մեկը՝ Բիայնա Մահարին, պատմում է, որ Իտալիայից իրենց թռնելու ժամանակ իտալական օդակայանում միայն իրենց թռիչն էր նախատեսված և իրենցից բացի ոչ ոք չկար: Հայաստանում նրանց անմիջապես կազմակերպված ձևով տեղափոխել են Դիլիջան և մեկուսացրել միառժամանակ:






Դիանան հիացած պատմում է, թե ինչպիսի ջերմ, ուշադիր և հոգատար վերաբերմունք են իրենց ցուցաբերում իրենց մասին հոգ տանող մարդիկ. միանգամից կատարվում են նրանց բոլոր խնդրանքները, լուծվում բոլոր խնդիրները:



Բիայնան հիացած է կարանտինի մեջ գտնվող մարդկանց մասին հոգ տանող անձանց պատրաստակամությամբ: Կարանտինը համակարգում է Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը, ով ժամանակավոր գործուղվել է Դիլիջան: Կարանտինի մեջ ներկայումս Դիլիջանում 72 քաղաքացի է գտնվում:

Դիլիջանում մեկուսացվածների առօրյան

Դիլիջանում մեկուսացվածների առօրյան: Հեղինակ՝ Գևորգ Թոսունյան #Լուրեր

Опубликовано Լուրեր Среда, 18 марта 2020 г.

Сообщение Ինչպիսի՞ պայմաններում են ապրում Դիլիջանում մեկուսացվածները. պատմում են անձամբ նրանք появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->