>

Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ մուտքի հիշատակության օրը, Մայր Աթոռում կատարված Հանրապետական մաղթանքի ժամանակ շատերի ուշադրությունն է գրավել ողջ ընթացքում խաչի վրա նստած աղավնին։

Երեկ` Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ մուտքի հիշատակության առիթով դուրս էր բերվել Մայր Աթոռում պահվող Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեկը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը։




Քոչարյանի զոհերը

YouTube–ի օգտատերերից մեկը` Արսեն Հարեյանը, տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է աղավնին նստած մնում խաչի վրա աղոթքի ընթացքում:





«Հետաքրքիրն այն էր, որ աղավնին սպասեց, մինչև արարողության ավարտն ու հենց աղոթքն ավարտվեց, այդ պահին թռավ: Աղավնին Աստվածաշնչում խորհրդանշում է հավատարմություն, որ բարի լուր բերեց Նոյին (Ծն. 8:11), այն նաև խորհրդանշում է Աստծո Սուրբ Հոգին, որ աղավնապես իջավ Տեր Հիսուսի վրա, նրա մկրտության ժամանակ (Ղկ. 3:22): Սա լավ նշան է և հույս է տալիս բոլորիս»,–գրում է Հարեյանը։


Աղոթքի ժամանակ խաչի վրա նստած աղավնու տեսարանը բավական քննարկվեց նաև սոցիալական ցանցերում` շատերը նշում էին, որ խաչի վրա նստած աղավնին լավ նշան է։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօրվա դրությամբ հասել է 424–ի։ Մայր Աթոռում պարբերաբար աղոթք են հղում կորոնավիրուսի տարածման կանխարգելելուն ուղղված։



աղբյուր

Сообщение ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սա լավ նշան է». Մայր Աթոռում աղավնին աղոթքի ողջ ընթացքում նստել էր խաչի վրա появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->