Գարիկ Ղազարյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.
Հարգելի ընկերներ, ովքեր լրջորեն անհանգստացած են #վարկային համակարգի բարեփոխմամբ,
կոչ եմ անում միանալ մեր թիմին, #տարածել այս էջը հնարավոր մեծ լսարանների հասանելիության համար:
Քոչարյանի զոհերը
Հավատացեք, խելացի ,մտածված եւ ինստիտուցիոնալ պայքարը միշտ հաղթանակի ավելի մեծ պտուղներ է տալիս!
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի հետեւորդներ , ցանկանում ենք եւս մեկ անգամ հստակեցնել մեր գործունեության նպատակը, ուստի խնդրում ենք ըմբռնումով մոտենալ ,տարածել եւ տեղեկացնել հնարավորինս լայն լսարանի։
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
Մենք նախկինում մշակել էինք վարկային #առողջացման ծրագիր եւ հանդես էինք գալիս <<Սեւ-Սպիտակ>> բրենդի ներքո, որը հնարավորություն էր ընձեռում այն քաղաքացիներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով ունեցել էին #վարկային խնդիրներ, մարել , բայց հնարավորություններ չունեին վարկավորվելու եւ անընդհատ ստանում էին մերժումներ, անցնել
առողջացման ծրագրով եւ ավելի պատասխանատու կերպով օգտվել նոր վարկատեսակներից, բայց անհիմն պատճառներով ԿԲ-ն եւ ԱՔՌԱ-ն սկսեցին անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծել մեզ համար, իսկ մենք կարեւորելով վարկային ոլորտի դերը մեր տնտեսության մեջ, ազդեցությունը մեր յուրաքանչյուր քաղաքացու կյանքի որակի վրա, չշեղվելով նպատակներից ՝ Ռեբրենդինգի ենթարկեցինք ընկերությունը ՝ ավելի ընկալելի լինելու համար․ CreditDoctor , որն եկել է եւ պատրաստ է բուժելու #հիվանդ վարկային համակարգը։
ԿՈՉ
Կոչ ենք անում միանալ մեր պայքարին, իսկ մենք ինչպես նախկինում , այնպես էլ այժմ՝ պատրաստ ենք վերհանելու վարկային լուրջ խնդիրները, կազմելու եւ ներկայացնելու դրանց հնարավոր լուծման առաջարկներ, ինչպես նաեւ պայքարելու յուրաքանչյուրիդ իրավունքի համար։
ԽՆԴՐԱՆՔ
Խնդրում ենք առայժմ բավարարվել էջում տեղադրվելիք հայտարարություններով, եթե կունենաք առաջարկություններ եւ խնդիրներ բարձրաձայնելու համար, առավել նախընտրելի է գրել creditdoctor.am@gmail.com Էլ հասցեին, քանի որ օրական ստանում ենք հարյուրավոր նամակներ եւ ցավոք , դեռ տեխնիկապես չենք հասցնում պատասխանել։ Եկեք մեկս մյուսին օգնելով՝ կարողանանք ավելի արդյունավետ պայքար մղել, իսկ վերջնարդյունքը ակնհայտ լավն է լինելու, հավատացեք։
Сообщение Հարգելի ընկերներ, ովքեր լրջորեն անհանգստացած են վարկային համակարգի բարեփոխմամբ, կոչ եմ անում միանալ մեր թիմին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն