>

Արցախցի Հայկը ծնվել էր արցախյան պատերազմի թոհուբոհի մեջ. ինչպես վկայում է մայրը: Հայկը պատերազմական թեժ օրերի ծնունդ էր. ծնվել էր նկուղում: Մանկության ու պատանեկության շրջանն էլ անցել է թեժ կամ պայմանականորեն դադարեցված պատերազմական վիճակում գտնվող արցախյան միջավայրում:




Քոչարյանի զոհերը

Հայկն ընդամենը քսաներեք տարեկան էր, որ ապրիլյան քառօրյան կայծակնային արագությամբ եկավ հնձելու մեր անփոխարինելի ու անմահ հերոսներին: Հայկը նրանց շարքերում էր:






Հայկը ապրիլյան հայտնի օրերին տանկիստ էր: Նրա տանկը առաջիններից էր, որ պատերազմը սկսվելուն պես մասնակցեց մարտական գործողություններին ու խոցվեց: Հայկի հետ մայրը մշտապես հեռախոսային կապի մեջ է եղել, իսկ ապրիլի 2-ին նույնիսկ անձամբ կարողացել է խոսել որդու հետ:



Մայրական զգացողությունը նրան չի դավաճանել. մայրը որդու ձայնի մեջ որոշակի անհանգստություն է զգացել, չնայած որդին խոսքերով փորձել է ցրել առաջացած մայրական անհանգստությունը, իսկ չորս օր անց տուն են բերում որդու մարմինը: Որդու զանգին Գրիգորյանների ընտանիքում դեռ շարունակում են սպասել: Նրանք չեն հավատում, որ իրենց սիրելի զավակն այլևս չկա:

Сообщение Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս, լեյտենանտ Հայկ Գրիգորյանի ծննդյան օրն է появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->