>


Երեկ՝ մարտի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններւոմ Nissan մակնիշի 87 SC 007 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արզնի-Աբովյան ավտոճանապարհին՝ «Բեկոն» արտադրամասի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Աբովյան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Բալահովիտ գյուղի բնակիչ, 47-ամյա Վաչագան Գրիգորյանն ու Աբովյան քաղաքի բնակիչ, 31-ամյա Ալիկ Պողոսյանը: «Աբովյան» բժշկական կենտրոնից Վ. Գրիգորյանը տեղափոխվել է՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:




Քոչարյանի զոհերը




Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր առավոտյան՝ ժամը 08:00-ի սահմաններում, Վ. Գրիգորյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացել է և, ըստ տեղեկությունների՝ հետաքննիչ Մ. Բադոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/03/29/1151107/

Yesterday, March 28, a major car accident occurred in Kotayk region. At 19:40 a driver of a Nissan number 87 SC 007 on Arzni-Abovyan highway near Bacon workshop lost control of his car in still unknown circumstances, got out of traffic and turned over. According to photojournalist Gagik Shamshyan, a resident of Balahovit village, Vachagan Grigoryan, 47, and Abikyan resident Alik Poghosyan, 31,


were taken to the Abovyan medical center as a result of the accident. V. Abovyan Medical Center Grigoryan was taken to St. Gregory the Illuminator Medical Center in Yerevan. Officers of the 1st platoon of the 3rd Officer 3rd Battalion of the 2nd Traffic Police arrived at the scene, led by the platoon commander Arthur Petrosyan and platoon commander Tigran Kotanjyan.

Yervand Aleksanyan, the officer in charge of the traffic police station 1-77, changed the information to the Kotayk police department, where the operative group headed by Andranik Meloyan arrived. On-site investigations were conducted by Mais Badoyan, Senior Investigator of the 3rd Battalion of the 2nd Officer’s Battalion, who prepared materials on the fact. According to the photojournalist, this morning around 08:00 am Grigoryan died at St. Gregory the Illuminator

Medical Center and was reportedly killed by investigator M.M. According to Badoyan’s decision, a criminal case was initiated on the basis of Article 242, Part 2 of the RA Criminal Code (car accident that negligently caused human death). Police have identified the driver. C. According to Shamshyan, the deceased was working for Gazprom Armenia. Notification. The person suspe

cted or accused of the alleged crime shall be presumed innocent until proven guilty in accordance with the procedure established by the Criminal Procedure Code of the Republic of Armenia by a legally valid court verdict. © shamshyan.com https://shamshyan.com/en/article/2020/03/29/1151107/

Сообщение Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր առավոտյան՝ Վ. Գրիգորյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացել է появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->