>

Ի հեճուկս աշխարհում տարածված կորոնավիրուսի նոր տեսակի՝ Արցախի հանրապետությունում խորհրդարանական և նախագահական ընտրությունները չեն հետաձգվում:

Այն նախատեսված է մարտի 31-ին, իսկ նախընտրական շրջանը բավականին թեժ մթնոլորտում է անցնում:




Քոչարյանի զոհերը

Factor.am-ի խմբագրությունն Արցախի Նոր Մարաղա գյուղի բնակիչ Վրեժ Գալստյանից ահազանգ է ստացել, որ գյուղապետը՝ Արտյոմ Գրիգորյանը, իրեն ստիպում է քվե տալ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին:





«Մարտի 16-ին խանութից դուրս եկա, մոտեցավ ինձ ու ճնշեց: Ասաց՝ Մասիսին չպիտի ընտրես, Արայիկին ձայն կտաս: Ասացի, որ չեմ որոշել, թե ում ձայն կտամ, դա իմ իրավունք է, թե ում կընտրեմ: Երկու անգամ էլ խփեց գլխիս, ասաց՝ իմ ասածով պետք է ընտրես:

Մեր գյուղապետ Արտյոմ Գրիգորյանն էր»,- Factor.am-ին փոխանցված տեսանյութում պատմում է Նոր Մարաղա գյուղի բնակիչ Վրեժ Գալստյանը: Նոր Մարաղայի գյուղապետ Արտյոմ Գալաստյանը, սակայն, Factor.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունները, թե որևէ մեկին ուղղորդել է, միաժամանակ ասաց, որ այս խնդրով նաև Ոստիկանությունն է հետաքրքրվել:


Բնակիչներից Ոստիկանություն ահազանգեր են եղել: «Ես չգիտեմ, թե ով է սուտ-սուտ խոսում, ինձ էլ Ոստիկանությունից եկել, ասել են, որ ճնշում եմ բնակիչներին: Ես էլ ասել եմ՝ թող գրավոր դիմում ներկայացնի, ինձ վրա գործ հարուցեք, եթե պարզվի՝ մեղավոր եմ, թող ինձ պատժեն:

Եթե խփել եմ, թող Ոստիկանությունը զբաղվի: Ո՞վ է այդ սուտ բանն ասում, ուզում եմ իմանալ՝ ո՞վ է նման բան ասել, որ գնամ հարցնեմ, ես ի՞նչ իրավունք ունեմ իրեն ճնշելու: Դուք ինձ ասեք, եթե իմ բնակիչն է, ես իմանամ, թե ով է իմ վատը ցանկանում: Ես այս գործընթացներին մասնակցում եմ միայն իմ ձայնը տալով»,- ասաց գյուղապետը:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Արցախի հեղափոխական կուսակցությունից պատգամավորի թեկնածու առաջադրված Արթուր Օսիպյանը Factor.am-ին փոխանցել էր, որ Մարտունիի քաղաքապետ Հայկ Սարգսյանը խոչընդոտել է իրենց նախընտրական քարոզարշավը՝ թույլ չտալով իրենց մտնել քաղաք:



Հայկ Սարգսյանը մեզ հետ զրույցում այս տեղեկությունը չէր հերքել, սակայն պնդել էր, որ պատգամավորի թեկնածուն անօրինական քարոզարշավ է իրականացնում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Сообщение «Երկու անգամ խփեց գլխիս, ասաց՝ Արայիկին ես ընտրելու». Արցախի տարեց բնակիչը պնդում է՝ իրեն ճնշում են (տեսանյութ) появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->