>


Փետրվար ամիսն էր, երբ առաջին անգամ լսեցի կորոնավիրուսի մասին, որ մեծ տարածում էր գտել Չինաստանում։ Անկեղծ ասած, մեծ հետաքրքրությամբ էի հետևում թե ինչ է կատարվում այնտեղ ու երանի տալիս, որ հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա էի․․․

Օր օրի գնալով ավելի ու ավելի էի ընկղմվում այդ նոր վիրուսի շուրջ տարածվող տեղեկությունների մեջ, սակայն լուրջ չէի վերաբերվում։




Քոչարյանի զոհերը

Այդ օրերին որոշեցինք մեկնել Եգիպտոս՝ մի փոքր հանգստանալու ու ցրվելու առօրե հոգսերից։ Այն որ կորոնավիրուսը դուրս էր եկել Չինաստանի սահմաններից, մեզ հետ չպահեց այդ մտքից, ու բարեբախտաբար մեր՝ այնտեղ գտնվելու ընթացքում, այդ երկրում պաշտոնապես դեռևս չկար հաստատված որև է դեպք։

Հայաստան վերադառնալուց օրեր առաջ, համացանցից տեղեկացա, որ չարաբաստիկ վիրուսն արդեն մեր երկրում է։ Չեմ կարող ասել թե վախեցա, սակայն այդքան էլ նշանակություն չտվեցի այդ իրողությանը․․․


Վերադարձանք հայրենիք, անցան օրեր ու վարակված անձանց թիվը գնալով ավելացավ։




Որոշակի անհանգստություն, անկասկած կար, սակայն կառավարության ու առողջապահության հորդորներին ու հրահանգներին աչքի տակով էի դիտում՝ համարելով, որ բավական անվնաս վիրուս է ու միքանի օրից կանհետանա։

Անցան օրեր, սակայն, անհետանալու փոխարեն տարածվությունն էլ ավելի մեծացավ։ Առավելապես անհանգստանում էի ծնողներիս ու տատիկիս համար, քանի որ շատ էի լսել, որ վիրուսը հատկապես վտանգավոր է տարեցների համար։

Դժբախտաբար այդ անհանգստություն նույնպես մակերեսային էր, քանի որ ինձ չէի զրկում կյանքի սովորական դարձած հաճույքներից ու ինձ որևէ կերպ չէի ուզում նեղություն տալ․․․Օրվա միքանի ժամը անցկացնում էի դրսում ու տուն վերադառնալիս, էլի սովորականի պես թեթև լվանում էի ձեռքերս ու վերջ․․․

Դուրսն անգամ բժշկական դիմակ ու ձեռնոցներ չէի կրում․ չգիես ինչու վստահ էի, որ ես անխոցելի եմ։ Ու քանի, որ վստահությունս շատ մեծ էր, համոզված էի, որ երբեք չեմ կարող իմ հերթին վարակել մերոնց ու հատկապես տատիս։

Ցավոք սրտի, այդ վստահությունը եղավ կյանքիս ամենամեծ ու ճակատագրական սխալը, քանի որ այն, ինչ տեղի էր ունենալու օրեր հետո, հիմնովին փոխելու էր կյանքս․․․


Սովորական մի երեկո, տատս հերթական անգամ թեյ էր պատրաստում, որ խմեինք, ու հանկարծ սկսեց թեթև հազալ․ ուշադրություն չդարձրինք․ անցավ միքանի րոպե, հազը կրկնվեց, բայց այս անգամ ավելի հնչեղ․․․

Մտածեցինք, որ գուցե մրսել է, թեպետ հայրս ասաց, որ իմ դրսում զվռնելու հետևանքով, չի բացառվում, որ տատիին մի բան պատահած լինի․ Ինչպես կուզեինք, որ հայրս սխալվեր․․․

Հայրս․ թեպետ, երբեև չի խփել ինձ, սակայն հիմա շատ կուզեի, որ այդ օրերին մի հայրական պինդ ապտակ տար, որպեսզի վախից չկարողանայի դուրս գալ։ Իհարկե շատ էր արգելում, բայց հարմար պահը գտնում ու ինձ դուրս էի նետում․․․

Ինչևէ, անցավ ևս 2 օր, ու տատիս հազը չէր անցնում, դրան գումարվեց նաև հոգնածությունն ու հազի չորությունը։ Եվ անգամ այդ վիճակով, նա չէր դադարում թեյ պատրաստելն ու մեր մասին հոգ տանելը։ Ասում էր, որ քանի մի փոքր ուժ ունի ոտքերի վրա, պետք է հոգա իմ մասին։ Չափեցինք ջերմությունը․ 37,5-էր։ Որքան էլ որ փորձում էին տատու մոտ չխոսեինք այդ թեմայով, միևնույն է չէր ստացվում, ու նա լավ հասկանում էր թե ինչն ինչոց է․․․

Հաջորդ առավոտյան, երբ արթնացանք, տատս սովորականի պես թեյ չբերեց սենյակ․ Սկզում տարօրինակ թվաց, քանի որ արդեն երկար տարիներ ամեն առավոտ ինձ այդպես էր արթնացնում, իսկ այսօր չկար։ Կարծեցի թե հոգնած է ու դեռ չի արթնցել։ Երբ միքանի անգամ ձայն տվեցի, մայրս եկավ սենյակ ու հուզմունքը հազիվ զսպելով ասա, որ տատին վաղ առավոտյան գնացել է գյուղ՝ ինքնամեկուսանալու նպատակով․․․

Իսկ գյուղում նա ոչ ոք չուներ ու թե ինչպես պետք է ապրեր, անհասկանալի էր։ Երբ տանեցիները զանգել էին, որպեսզի անմիջապես վերադառնա, տատս պատասխանել էր, որ կվերադառնա միայն, երբ համոզվի, որ ամեն բան կարգին է ու խնդրել, որպեսզի ոչ մեկս չփորձենք գնալ իր մոտ․ ինքն իր գլխի ճարը կտենա։ Իսկ հիվանդանոց գնալու համար ասել էր, որ առանց այն էլ տեղ չկա այնտեղ, ինքն իր կյանքը ապրել է, հերթը ջահելներինն է հիմա․․․


Այդ րոպեներին լսում էի մորս, ու ափսոսանքից ու զայրութից վառվում։ Ինձ հասնում էր նման պատիժ, պարզապես ցավն այն էր, որ իմ սխալների պատճառով տատս էր պատասխան տալիս․․․

Շատ եմ լսել, որ տարեց մարդիկ շատ դժվար են տանում այդ վարակն ու ամեն վայրկյան վախը սրտումս ապրում եմ։ Ռիսկ չեմ անում անգամ զանգ տամ ու խոսեմ տատիկիս հետ։ Միայն էտ մտքից արդեն աչքերս լցվում են։ Ամեն գիշեր աղոթում եմ Աստծուն, որ տատս հանկարծ վարակված չլինի, հակառակ դեպքում իմ վերջին բառերը գուցե լինեն․ Մնաս բարով տատ ջան, կներես, որ սպանեցի քեզ․․․

Բարեբախտաբար այս պատմությունն հորինված էր, բայց ցավոք սրտի, շատ մոտ իրկանությանը։ Հետևաբար, եթե անգամ վստահ ենք մեր վրա, ապա հանուն մեր հարազատների դեն նետենք այդ ավելորդ հանգստությունն ու գոռոզությունը ու հանուն իրենց դառնանք առավել զգուշավոր ու հետևենք տրվող հորդորներին։.

t was February, when I first heard about coronavirus, which was widespread in China. To be honest, I was watching with great interest what was happening there and wishing I were thousands of miles away;

Day by day, I became more and more absorbed in the information about this new virus, but I didn’t take it seriously.

In those days, we decided to leave for Egypt to rest and relax. The fact that Coronavirus had left China did not hold us back, and fortunately during our stay there, there was no official confirmation of the incident.

Days before returning to Armenia, I learned from the Internet that the malicious virus is already in our country. I cannot say I was scared, but I did not attach much importance to that reality;

We returned to our homeland, days passed and the number of infected people increased.

There was some anxiety, no doubt, but I was watching the government’s and health’s advice and instructions, considering it to be a pretty harmless virus and would disappear in a matter of dayPOSTED UNDERNEWS

Сообщение «Մնաս բարով, տատ«Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպանեցի քեզ»․ Հուզիչ ու սթափեցնող պատմություն ջան․ Կներես, որ սպանեցի քեզ»․ Հուզիչ ու սթափեցնող պատմություն появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->