>

Ալիս Սողոմոնյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Դավիթ Խաժակյանը՝ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ԿԱԹՈԼԻԿ
Կան մարդիկ, որոնք ամենուր խցկվելու սովորություն ունեն՝ այդ բնագավառն իրեն ծանո՞ թ է, ծանո՞թ չէ՝ հաշվի չառնելով:




Քոչարյանի զոհերը

Այս Խաժակյան ազգանունով երիտասարդը իբր մտահոգվում է, թե ժողովրդի մեջ խուճապ կառաջանա (սա՝ իր գրածի տողատակերում) և, իբր շա՜տ անհանգստացած է երկրի վիճակով ու պահանջում է իրեն դուր չեկած նախարարի տեսագրությունը հեռացնել համացանցից, քանի դեռ շատ չի տարածվել:
Մեր արդարամիտ ու խորագետ տատերի նման նախ պատասխանեմ՝ «լաչակս՝ գլխիդ»: Դու, «լուսավոր» Խաժակյան, էդ ի՞նչ սովորություն ես ձեռք բերել, որ կառավարության (քաղաքապետարանը դեռ մի կողմ) ամեն մի քայլը փորձում ես դիտել սև ակնոցներով ու քեզ ցույց ես տալիս, թե, իբր մտահո՜գ ես, իբր ավելի՜ սրտացավ ես այս երկրի հոգսերի համար:





Իսկ ի՞նչ է ասում երկրի այս վիճակով իսկապես մտահոգ մարդը՝ նախարար Հակոբ Արշակյանը, որի մտքերը, չգիտես ինչո՞ւ, քեզ դուր չեն գալիս: Նախարարը շատ պարզ միջոցներ է առաջարկում՝ ևս մեկ հնարավորություն գտնելու կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Ինչո՞ւ ես վատ զգում, Խաժակյան:

Պարոն Խաժակյանը կարո՞ղ է էն իր նախկին (թե՞ արդեն նախկին չի) «Լուսավոր Հայաստան»-ից ցուցումներ ունի մարուքյանի տարբերակով մտահոգված երևալու, բայց խանգարելով, անտեղի միջամտելով: Եթե դա այդպես է, գոնե դուք ձեր այդ խմբով վերանայեք ամեն ինչի մեջ անտեղի քիթ խոթելու ձեր սովորությունը:


Ընդունա՞կ եք մի մոմ էլ դուք վառելու՝ լուսավորությանը մի քիչ նպաստելու համար, վառեք, չե՞ք կարող, մյուս վառված մոմերը մի՛ հանգցրեք ձեր անդուր շնչառական փչոցներով:

Եվ, Խաժակյան, մեկ անգամ էլ նայեք այն տեսագրությունը, որը ձեր քիմքին հաճո չէ, լսեք մինչ վերջ, որտեղ նախարարը նաև ցավակցություն է հայտնում այս աղետից կյանքը կորցրած մարդկանց հարազատներին, թեպետ,



ասեմ նաև, որ այդ վերաբերմունքն, անշուշտ, ձեզ պատիվ չի բերում: Եվ, ընդհանրապես, թող ամեն մեկն զբաղվի ի՛ր գործով, որ, եթե չի կարող օգնել, գոնե չխանգարի: Այսքանը:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Сообщение Այս Խաժակյան ազգանունով երիտասարդը իբր մտահոգվում է, թե ժողովրդի մեջ խուճապ կառաջանա появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->