>

Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կնոջ` Արիանա Կաոիլիի առողջական վիճակը վատացել է։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիային հաղորդեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի մեր աղբյուրը։




Քոչարյանի զոհերը

Մեր տեղեկության համաձայն՝ Կաոիլիին նորից վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել, քանի որ նրա թոքերի հետ կապված խնդիրներ են առաջացել։





Ավելի վաղ մեզ հայտնել էին, որ Արիանային «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են վիրաբուժական բաժանմունք, որտեղ նրան պետք է հետազոտեին վնասվածքաբանները։ Նա ստորին վերջույթների կոտրվածքներ ուներ:

Կաոիլիի ընկերուհի Անի Դավիթը Facebook-ի իր էջում խնդրել էր աղոթել Արիանայի համար ու նրա առողջական վիճակի մասին կեղծ տեղեկություններ չտարածել։ Նա ավելացրել էր, որ ընկերուհին դեռ հիվանդանոցում է, ու իրենք հույս ունեն, որ շուտով կապաքինվի։


«Չեմ համբերում, երբ եմ ևս մեկ գրառում անելու այն մասին, որ նրան դուրս են գրել հիվանդանոցից։ Արի, այնքան եմ քեզ սիրում», — գրել է նա։



Հիշեցնենք, որ մարտի 14-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Արոնյանը կինը «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում բախվել էր բետոնե հենասյանը: Փրկարարները դժվարությամբ, հատուկ տեխնիկա օգտագործելով են կարողացել կնոջը ավտոմեքենայից դուրս բերել: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:

Նյութի աղբյուր՝ https://armeniasputnik.am/society/20200330/22567953/levon-aronyan-knoj-aroxjakan-vijaky-vatacele.html

Сообщение Լևոն Արոնյանի կնոջ առողջական վիճակը վատացել է. Sputnik Արմենիա появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->