Լավ լուր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից. Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված 13-ամյա աղջիկն արդեն կարողանում է քայլել — ingablog

Գրեթե մեկ ամիս առաջ ողջ հայ հասարակությանը ցնցած ողբերգության պատճառով «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում հայտնված տասներեքամյա աղջնակը արդեն երկար ժամանակ է ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում:



Դեռևս տասն օր առաջ հիվանդանոցից տեղեկացրել էին, որ աղջնակի առողջական վիճակի մեջ որոշակի դրական տեղաշարժ կա. նա կարողանում էր թեթևակի շարժել ձեռքերի և ոտքերի մատները, բայց դեռ միայն այդքանը:


Այսօր արդեն աղջնակի վիճակը բավականին լավ է: Նա կարողանում է քայլել: Ճիշտ է՝ նա քայլել կարողանում է միայն օգնող բժիշկների ուղեկցությամբ, որոշակի օգնության պարագայում միայն, բայց սա արդեն իսկ դրական տեղաշարժ է օրեր առաջ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող աղջնակի համար:


Համացանցում է հայտնվել աղջնակի քայլելու պահին արված լուսանկարները: Այս լուրը ուրախացրել է շատերին: Աղջնակի ճակատագրով և մոր ողբերգական վախճանով հետաքրքրված էին շատերը: Նույնիսկ եղել են քաղաքացիներ, ովքեր առաջարկել են ստանձնել երեխայի խնամակալությունը՝ մինչ նրա չափահաս դառնալը:


от admin