>

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշեցի նամակ գրել պարետ Ավինյանին

Չնայած կորոնավիրուսային շքերթին, կյանքը շարունակվում է և գյուղացիական տնտեսությունները, ֆերմերները սկսել են գարնանային գյուղատնտեսական աշխատանքներն ու նրանց մի մասը կանգնել է լուրջ խնդիրների առաջ։




Քոչարյանի զոհերը

Պարետի կողմից սահմանված սահմանափակումների պատճառով բազմաթիվ ֆերմերներ չեն կարողանում աշխատել:





Ձմեռային պարապուրդից հետո գյուղտեխնիկան վերանորոգման, սեզոնային սպասարկման կարիք ունի, և եթե ավտոպահեստամասերի դեպքում հնարավոր է դիմել մասնագիտացված խանութներ կամ դրանց օնլայն ծառայություններին, ապա խիստ սպեցիֆիկ տեխնիկայի՝

պոմպերի, սրսկման գործիքների, հնձիչների և այլնի համար գյուղացիական տնտեսությունները օգտվում են բացառապես տնտեսական խանութներից, կամ, օրինակ, հաճախ որևէ հանգույց նորոգելու համար գյուղացին այն ուղղակի տանում է խանութ՝ անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու և պահեստամաս գտնելու համար։


Մինչդեռ ագրեգատների և գործիքների պահեստամասերն օնլայն պատվիրելու հնարավորություն, ոչ էլ օնլայն նորոգելու խորհրդատվություն չկա:

Ու, ի դեպ, ինչպե՞ս է ստացվում, որ թույլատրելի է թունաքիմիկատների, սերմերի, տնկիների, պոլիէթիլենային թաղանթների վաճառքը, մինչդեռ գարնանացանի շեմին մի պոմպի պատճառով ֆերմերներից մեկի հազարավոր սածիլները այս օրերին չորացան։



Իսկ սերմը ցանելուց առաջ հողը վարել է պետք, ցանելուց հետո էլ ջրել ու խնամել է պետք։
Էն որ ասում են ՝ գյուղացու օրը տարի է կերակրում, վստահաբար էդպես է։

Եկեք էս մասին էլ մտածենք ու գտնենք տարբերակ, որպեսզի ֆերմերներն իրենց անհրաժեշտ գյուղգործիքները գնելու հնարավորություն ունենան»։

Сообщение Նաիրա Զոհրաբյան նամակ է գրել պարետ Տիգրան Ավինյանին․ Մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->