>

Պաշտպանության բանակը նոր տեղեկություն է տարածել: Հայտնի է դարձել, որ այսօր երեկոյան՝ ժամը յոթի սահմանում, Տավուշի սահմանամերձ գյուղերից մեկում՝ Ոսկեվանում, հակառակորդը կրակել է գյուղի շենքերից մեկի վրա: Փամփուշտը կպել է շենքի պատին՝ վերածվելով բեկորների:




Քոչարյանի զոհերը

Այդ բեկորներից մեկը կպել է մոտակայքում գտնվող տղաներից մեկին, ով վիրավորում է ստացել: Այս մասին հայտնող լրատվամիջոցը՝ Ֆակտոր. ամ-ը տեղեկացնում է, որ իրենց հաջողվել է կապ հաստատել նշված գյուղի գյուղապետի հետ: Վերւինս տեղեկացրել է, որ տղան սովորում է տասներորդ դասարանում:






Նրան տեղափոխել են մարզային հիվանդանոց: Գյուղապետը տեղեկացրել է, որ տղայի առողջական վիճակը կայուն է. նա իրեն լավ է զգում:



Պաշտպանության բանակը տեղեկացնում է նաև, որ ադրբեջանական կողմն այսօր երեկոյան ռմբակոծություն է սկսել Բաղանիսի ուղղությամբ: Ներկա պահին հուրախություն մեզ մարդկային կորուստներ չկան, սակայն հակառակորդը կրակել է նաև բնակելի տների ուղղությամբ:

Сообщение Հակառակորդի կրակոցից Տավուշում 10-րդ դասարանի աշակերտ է վիրավորվել появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->