>

Բժշկական ձեռնոցներ պե՞տք է կրել, թե՞ ոչ։


1. Նախ և առաջ, պետք է իմանանք, որ վիրուսը օրգանիզմ է թափանցում բերանի խոռոչի, շնչուղիների լորձաթաղանթով և աչքերի շաղկապենիով (կոնյուկտիվա)։ Ձեռքերը վարակման գործըթացում հանդիսանում են վիրուսների մեխանիկական փոխադրիչներ վարակված մակերեսներից դեպի մուտքի դռներ (բերան, քիթ, աչքեր), ձեռքերի մաշկով վիրուսը չի թափանցում մարդու օրգանիզմ։







Քոչարյանի զոհերը

2.Բժշկական ռետինե ձեռնոցները չեն պարունակում վիրուսը սպանող հատուկ նյութեր։ Լինի ձեռքի մաշկին, թե ռետինե ձեռնոցի վրա, վիրուսը նույն հաջողությամբ կարող է փոխանցվել։ Հետևություն, ձեռնոց կրելու դեպքում ձեռքերը պետք է ախտահանել նույն հաճախականությամբ, ինչ ձեռնոց չկրելու դեպքում (կամ նույն հաճախականությամբ փոխել ձեռնոցները)։

3. Ձեռնոց կրող մարդիկ սովորաբար ունեն ներքին հանգստություն, որ իրենք ավելի պաշտպանված են։ Այս հոգեբանական գործոնը կարող է բացասաբար ազդել մարդու զգոնության վրա և բարձրացնել մարդու վարակվելու ռիսկը։ Այս տեսակետից, ավելի նախընտրելի է ձեռնոց չկրելը, քանի որ այդ դեպքում, միգուցե մարդիկ ավելի հաճախ լվացվեն։


Այսքանը իմանալուց հետո ինքդ որոշիր կրել ձեռնոցներ, թե՞ ոչ։ Բայց հիշիր, ձեռնոց կրելու դեպքում պետք է հաճակի լվանաս ձեռքերդ (կամ փոխես ձեռնոցները)։ Ձեռնոցները հանելուց հետո դրանք պետք է նետես փակվող աղբամանը, ոչ թե որտեղ պատահի 


ԱՂԲՅՈՒՐ

Сообщение Բժշկական ձեռնոցներ պե՞տք է կրել, թե՞ ոչ, այսքանը իմանալուց հետո ինքդ որոշիր կրել ձեռնոցներ, թե՞ ոչ появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->