>

Ուկրաինայի Չերնովիցկի տարածաշրջանի Կոլենկովցի գյուղի բնակչուհին տեսաուղերձով դիմել է համագյուղացիներին և ներողություն խնդրել նրանց շրջանում կորոնավիրուսը տարածելու համար:

Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:







Քոչարյանի զոհերը

Ինչպես հայտնում է Обозреватель-ը, կինն Իտալիայից ժամանելուց հետո չի ինքնամեկուսացել, այլ ընդհակառակը՝ մասնակցել է ակցիաների և տարբեր միջոցառումների: Դրա արդյունքում էլ կորոնավիրուսով է վարակվել նրա երեխաներն ու թոռները, 14 համագյուղացի և գյուղապետը:

«Ես լսում եմ, որ ուզում եք վառել իմ տունը, վրեժ լուծել իմ թոռներից և երեխաներից: Ես այսօր եմ եկել, ես բուժվել եմ, երեխաներս էլ են բուժվել, մի սպանեք նրանց: Ուզում եք՝ ինձ սպանեք, եթե դա ինչ-որ բան կփոխի: Ես ներողություն եմ խնդրում»,- ասում է կինը:


Նա նաև նշում է, որ իր տան մթերքներն արդեն վերջացել են և այլևս չեն կարողանում գնումներ կատարել: Կինը նաև խոստանում է այլևս չայցելել Իտալիա:


Տեսանյութը դիտեք ստորև․

Сообщение «Ես լսում եմ, որ ուզում եք վառել իմ տունը, վրեժ լուծել իմ թոռներից և երեխաներից․ Մի սպանեք նրանց»․ Կնոջ ուղերձը հայտնվել է համացանցում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->