Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին մահացել է:
Այս մասին թվիթերի իր էջում գրել է Լեւոն Արոնյանը՝ նշելով, որ խոսքեր չի գտնում ծանր կորուստը ներկայացնելու համար:
Քոչարյանի զոհերը
«Նա չափազանց աշխատասեր, խելացի եւ կենսուրախ անձնավորություն էր: Քեզ սիրում եմ հավերժ, քնիր խաղաղությամբ»,-գրել է Արոնյանը:
Հիշեցնենք, Արիանա Կաոիլին մարտի 14-ին վթարի էր ենթարկվել Երեւանում: Ժամը 23:50-ի սահմաններում, իր Lexus մակնիշի ավտոմեքենայով նա Սեբաստիա փողոցում բախվել էր կամրջի բետոնե հենասյանը:
Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել, բժիշկները նրա վիճակը գնահատում էին կայուն ծանր:
Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։ ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհին ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր, 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող
«Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը, 2017 թվականի նոյեմբերին նշանակվել էր ՀՀ վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով:
2006-ից նա Հայաստանի շախմատային առաջատար Լևոն Արոնյանի սիրելին էր։ Նրանց աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ ծանոթացրել էր Արոնյանի ավստրալացի ընկերը, որը Արիանայի առաջին ուսուցիչն է եղել։
Նա ծանոթացրել է՝ կարծելով, որ Լևոնն ու Արիանան մտածելակերպով շատ նման են իրար:
2015 թվականի փետրվարի 18-ին Լևոնն ու Արիանան նշանվեցին:
Հարսանյաց արարողությունը տեղի էր ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 30-ին:
Сообщение Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն