>

Երեկոյան քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան տեսաուղերձով դիմել էր հանրությանը՝ տեղեկացնելով քաղաքապետարանի աշխատակիցների համար նախատեսված եռամսյա պարգևավճարների՝ բուժծառայողներին փոխանցելու մասին:




Քոչարյանի զոհերը

Երեկոյան քաղաքապետ Հ. Մարությանը հայտարարություն արեց՝ տեղեկացնելով, որ պատրաստվում է այս ամսվա համար նախատեսված պարգևավճարները քաղաքապետարանի աշխատակիցների փոխարեն բաժանել այն բուժհիմնարկների աշխատակիցներին, ովքեր աշխատում են քաղաքապետարանի ենթակայության տակ և ներկա պահին ընդգրկված են կորոնավիրուսի բուժման համար տարվող աշխատանքների մեջ:





Քաղաքապետը, քանի որ պարգևավճար չի ստանում, իր այս ամսվա աշխատավարձն է պատրաստվում փոխանցել նշված բուժհիմնարկների աշխատակիցներին, որը կազմում է 429.000 դրամ:


Քաղաքապետը տեղեկացրել է, որ փոխանցվող գումարի չափը կկազմի մոտ 130 մլն դրամ: Հայտնի է նաև, որ աշխատակիցների թիվը կազմում է մոտ 1800 հոգի: Նախաձեռնությունը տարատեսակ արձագանքների է արժանացել՝ տարբեր մեկնաբանությունների առիթ տալով:



Բուժաշխատողներին աջակցելու համար նախաձեռնություններով հանդես են եկել նաև այլատեսակ կազմակերպություններ ու անհատներ: Ներկայումս բուժծառայողները գտնվում են հանրային ուշադրության կիզակետում:

Ստորև կցված է քաղաքապետի տեսաուղերձը:

Сообщение Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ քաղաքապետարանի պարգևավճարները կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->