>

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը ԱԺ ամբիոնից անդրադարձավ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։

Սթափվե՛ք, ամեն մեկի գրածից մի ...




Քոչարյանի զոհերը

Բանն այն է, որ Արսեն Թորոսյանը երեկ իր ֆեյսբուքյան էջի «սթորի» բաժնում ծաղրել էր Լուսինե Բադալյանին իր տված այն հարցազրույցի համար, որի վերնագրում նշված էր. «Դիակն ինչպե՞ս է վարակակիր համարվելու, եթե չի շնչում»: Նախարարը սա սքրին էր արել և դրա վերաբերյալ քվեարկություն կազմակերպել, թե արդյոք դիակը շնչո՞ւմ է, թե՞ ոչ:




«Այսօր առավոտյան իմ գործընկերներն ինձ ցույց տվեցին, որ առողջապահության նախարարը երեկվա իմ հարցազրույցներից մեկի վերնագիրը, որն արդեն մանիպուլացված էր, ծաղրի առարկա է դարձրել ֆեյսբուքում: Ես ուզում եմ նախարարին և, ընդհանրապես, բոլորին, վերահաստատել այն, ինչ ես երեկ ասել եմ ու մի փոքրիկ «սպռավըչկա» հատուկ նախարարի և այն մարդկանց համար, ովքեր չեն հասկանում: Կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, և, հետևաբար, մահացածին դիահերձման ժամանակ, քանի որ օդակաթիլային ճանապարհով չի կարող անցնել, քանի որ դիակը չի շնչում, չի հազում և չի փռշտում, հետևաբար վարակը փոխանցվում է մակերեսների հետ շփման միջոցով: Հետևաբար, դիահերձման կանոնները պիտի համապատասխանեն վարակիչ կամ սուր վարակիչ հիվանդություններից մահացած մարդկանց դիահերձման կանոններին»,-ասաց Լուսինե Բադալյանը:


Ապա անդրադարձավ Արսեն Թորոսյանի արարքին՝ խորհուրդ տալով ֆեյսբուքյան չարաճճիությունների և վերնագրեր մանիպուլացնելու փոխարեն ոլորտին և նախագծին վերաբերող հարցազրույցներն ու ելույթները լսել ամբողջությամբ, որից հնարավոր է՝ շատ բան սովորի:

«Եվ երկրորդ, եթե ես հանկարծ մի օր որոշեմ Ձեր բոլոր սխալները, պարոն նախարար, մանիպուլացնել կամ դնել ֆեյսբուքյան քվեարկության կամ էլ էստեղից հայտնել, հետևանքները, վստահ եմ, Ձեզ հաստատ հաճույք չեն պարգևի: Եվ, ընդհանրապես, քննադատությանը պետք է ինչ-որ կերպ դիմանալ և հիշել, որ ԱԺ ցանկացած պատգամավոր կարող է արտահայտել ցանակցած միտք, և որևիցե մեկը իրավունք չունի նրան դրա համար ծաղրել: Առողջապահության նախարարն էլ, մի քիչ, որ ֆեյսբուքյան չարաճճիությունների փոխարեն գործով զբաղված լիներ, շատ հնարավոր է՝ այսօր մենք չունենայինք այս նախագծերի անհրաժեշտությունը»,-ասաց Լուսինե Բադալյանը:


Сообщение Առողջապահության նախարարը իմ հարցազրույցի վերնագիրը ծաղրի առարկա է դարձրել․ Լուսինե Բադալյանի կոշտ պատասխանը՝ Արսեն Թորոսյանին появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->