>

ՃՏՊ Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին. կա զոհ

Դաժան և ողբերգական ավտովթար Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին. կա զոհ




Քոչարյանի զոհերը

Այսօր՝ մարտի 31ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։55-ի սահմաններում Գետարգել-Ջրվեժ ավտոճանապարհին Երևանի բնակիչ՝ 46-ամյա Ա. Ս-ն իր վարած Nissan Tiida մակնիշի 34 VF 334 համարանիշի ավտոմեքենայով, ըստ նախնական տեղեկությունների, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը՝ բախվել է ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող բետոնե արգելապատնեշին։





Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը։

Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանը։


Օպերատիվորեն ժամանել են նաև ոստկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի և ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Գևորգ Բուռնազյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մխիթար Բաղդասարյանի գլխավորությամբ։



Փաստի առթիվ Մ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն աշխատում էր Կոտայքի մարզի Արամուս գյուղի մշակույթի տանը՝ որպես դաշնամուրի դասատու և մեծ հարգանք էր վայելում ինչպես ընտանիքում ու հարևանների շրջապատում, այնպես էլ աշխատանքի վայրում։

Տեսանյութը ստորև

Сообщение Դաժան և ողբերգական ավտովթար Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին. Տեսանյութ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->