ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հրապարակել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվն`
ըստ մարզերի։ Նա նշել է, որ 532 դեպքից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը:
Քոչարյանի զոհերը
Ըստ այդմ՝ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի ճնշող մեծամասնությունը երևանաբնակներ
են՝ 219 քաղաքացի, երկրորդ տեղում Արարատի մարզն է, որտեղ գրանցվել է 113 դեպք, երրորդում՝ Կոտայքը՝ 88 դեպքով։
Արմավիրի մարզում այս պահի դրությամբ հաստատված դեպքերի թիվը 51 է, Արագածոտնում՝ 10, Սյունիքում` 8, Շիրակում՝ 6, Լոռիում՝ 4, Տավուշում՝ 2, իսկ Վայոց Ձորում՝ 1։
Նիկողոսյանն ընդգծել է, որ վիճակագրությունը չի կապվում համաճարակաբանական գործողությունների հետ և հաստատված յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվել է մասնագետների կողմից:
Նրա խոսքով՝ տվյալները լիովին հստակեցնելուց հետո կհրապարակվի նաև քարտեզը։
Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, 532 է։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտնել էր, որ այս պահին 532-ից բուժում է ստանում 499–ը, մնացածներն արդեն բուժվել են։
Ըստ վարչապետի՝ բուժվողներից 424–ը նույնիսկ ջերմություն չունի։
Վարակվածներից 90-ի մոտ թոքաբորբ է ախտորոշվել, նրանցից 30-ի վիճակը ծանր է։
Сообщение Այս պահին միակ մարզը, որտեղ դեռևս կորոնավիրուսով վարակված քաղաքացիներ չկան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն