>

armtimes.com-ը գրում է.

Կորոնավիրուսի նոր ենթատեսակի լաբորատոր թեստ անցնելու համար համապատասխան ախտանիշներ, վարակվածի հետ սերտ շփում եւ վերջին ժամանակներում ճամփորդական պատմություն է պետք ունենալ, մինչդեռ մասնավոր կլինիկաներում կարող են սպասարկել նաեւ առանց ախտանիշի առկայության՝ ընդամենը ցանկություն հայտնելու դեպքում։ Նրանց առաջարկվում է իրականացնել արագ (ռապիդ) թեստ սակայն դրանց արդյունավետությունն էլ կարծես թե 100%-անոց չէ։




Քոչարյանի զոհերը

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածվող մեկնաբանությունների հիման վրա զանգահարեցինք «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն, որտեղից պատասխանեցին, որ իրենց մոտ վճարովի հիմունքներով կարելի է թեստ անցնել։ Խոսքը Չինաստանից բերված արագ թեստերի մասին է։






Այս կենտրոնում արդեն քանի օր է՝ նման ստուգումներ են իրականացվում, գինը՝ 25․000 դրամ։

Կենտրոնի վարակաբան, Կլինիկա 1 ծառայության ղեկավար Արմեն Օհանյանի խոսքով՝ մարդկանց հոսքն այս օրերին նորմալ է, թեստեր դեռ ունեն, սակայն հնարավոր է՝ սպառվեն, պլանավորում են՝ նորերը եւս ստանալ։


Կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներ ունեցողների եւ չունեցողների համար էլ առանձին մուտքեր են սահմանել։ Իրականացվում է ֆիլտր, պացիենտներին տրվող հարցերից ելնելով՝ որոշվում է՝ որ կողմից է ավելի ճիշտ մուտք գործելը։ Արդեն հիմնական մուտքի մոտ կագնած աշխատակիցն իրականացնում է ջերմաչափում եւ հարցաթերթիկ լրացնում, եթե ինչ-որ բան բաց է թողնվել, նորից ուղղորդում է մյուս մուտք, որտեղ բժիշկն է գնահատում ռիսկը։



Նշենք, որ օրերս ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ասուլսի ժամանակ նշել էր, որ Հայաստանում լաբորատոր թեստեր իրականացվում են միայն ԱՆ Հիվանդություների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնում (ՀՎԿԱԿ)։ Ստացվում է, որ արագ թեստերը դրանց մեջ չե՞ն մտնում։

Ինչպես նշեց Օհանյանը, ՀՎԿԱԿ-ն իրականացնում է ՊՇՌ թեստեր (պոլիմերազային շղթայական ռեակցիա), իսկ իրենց կենտրոնն այսօր չունի նման հնարավորություն։ Ընդհանրապես այն այսօր Հայաստանում արվում է միայն ՀՎԿԱԿ-ում, որովհետեւ իրենք ունեն այդ լիցենզիան եւ պայմանները՝ աշխատելու այդ փորձանմուշի՝ կենդանի վիրուսի հետ։

«Վարդանանց» կենտրոնը կիրառում է արագ թեստը, որի համար, ըստ Օհանյանի, առանձին լաբորատոր հնարավորություններ անհրաժեշտ չեն, տնային պայմաններում էլ կարելի է ստուգել։ Դրանք արագ են որոշում, սակայն ոչ թե անորակ են, այլ գաղափարն է ուրիշ․ արյան միջոցով որոշում են հակամարմինները։

Մանրամասն՜ https://armtimes.com/hy/article/184363


от admin

-->