>

19 Մայիս 2016 , 16:28
Ինչ-որ մի պահի, երբ մեքենան իջնում է լեռնալանջի ասֆալտով, կամ կիրճի գլխով անցնող ոլորանին, անսպասելի, անակնկալ, առանց զգուշացնելու՝ Ղարաբաղը ներխուժում է քո տարածք: Այդ պահը միայն պատահականորեն կարող է համընկնել «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակի հայտնվելուն: Այն կապ չունի նաև գծված ու չգծված, ճանաչված ու անճանաչում սահմանների հետ:

Ղարաբաղը սկսվում է այնտեղ, ուր կրծքիդ, ձեռքի ափը զգուշորեն դնելու պես, հանկարծ զգում ես արցախյան ոգու ծփանքը:

Զարմանալի հանդարտություն ունի իր մեջ այս երկիրը: Այն սկսվում է նրա ժայռոտ գագաթներին ու լեռների անտառածածկ մարմիններում, տարածվում է խոնավ դաշտերի կանաչ բերրիության մեջ, թանձրանում է նրա քաղցր թթաստաններում և ամբարվում է ճյուղերն արմատների պես՝ երկինքները խրած պտղաբեր այգիներում:

Քոչարյանի զոհերը

Այդ հանդարտության մեջ, երբեք չերևալով ամբողջությամբ, աննկատ, անորսալի շարժումներով, օձի պես հանգիստ ու վտանգավոր, իր լոգանքն է ընդունում պատերազմի մառախուղը: Դու գիտես՝ բավական է մի անզգույշ շարժում, և այդ փափուկ օձը ակնթարթարեն վերածվելու է պողպատե շառաչուն հանդերձանքով վիշապի, և մառախուղը դառնալու է քարեղեն…

Այս պատերազմը, դրան ծնունդ տվող, դրա շուրջ ծավալվող քաղաքական ու տնտեսական իրողությունները վերլուծում են գրեթե բոլորը: Դրանք գործնական ու կարևոր վերլուծություններ են, անշուշտ: Սակայն ինձ համար այս ամենի մեջ ամենակարևորը ոգին է: Նորից ստիպված եմ կրկնել՝ ես ռոմանտիկ «ախցիկ» չեմ, ես խիստ պրագմատիկ մարդ եմ, շախմատիստ, տնտեսագետ– վերլուծաբան, և ասում եմ՝ այս պատերազմի մեջ ամենազարմանալին, հաղթանակի ամենալուրջ գրավականը, մեր անխոցելի, չսպառվող առավելությունը ոգին է:

Յուրաքանչյուր արցախցի գիտի որ պատերազմն արթուն է, անգամ եթե ոչ մի կրակոց չկա, և ինքն էլ է արթուն ու պատրաստ: Իսկ արհավիրքի ամենաթեժ պահին նա ապրում է անբացատրելի, տարօրինակ մի ոգևորություն, որ սահմանակից է, խորթ թող չհնչի՝ երջանկությանը. ողջ լինելու երջանկությանը, հաղթելու երջանկությանը, իրենց ծնողներին,

եղբայրներին, զավակներին, անպարտելի, հզոր տեսնելու երջանկությանը: Ես լավ հասկանում եմ այս զգացողությունը, որի աղբյուրն, ի դեպ, ճշգրտորեն ու հիանալի ձևակերպել է իմ կուռքերից մեկը՝ Մարտին Լյութեր Քինգը. Եթե կյանքումդ չես գտել մի բան, որի համար կարելի է մեռնել, ապա ի՜նչ արժեք ունի կյանքդ»:

…Երկար, հոգնեցուցիչ, բացառիկ լեցուն աշխատանքային օրը ավարտվել էր արդեն, և մենք գնում էինք մարտունեցի Առուստամյան Նաիրիենց տուն՝ խորոված ուտելու: Նաիրին, ժպտերես, ծիծաղկոտ Նաիրին, ում մտերիմները «Նաիրիկ» են ասում, որ դեռևս պատանի, անչափահաս, մասնակցել է ղարաբաղյան առաջին պատերազմին: Մարտունու հերոսական «Երրորդ պաշտպանականի» հին ու նոր տղաները, որոնք այսօր էլ շարունակում են ապրել իրենց լեգենդար հրամանատար Ավոյի՝ Մոնթե Մելքոնյանի կենդանի գոյության հետ: Մենք՝ Ղարաբաղի ոգով արբած…

Սեղան ենք նստում Նաիրիկենց տանը: Այն նուն տանը, որի նկուղում առաջին պատերազմի օրերին հրետակոծությունից ապաստան էին գտել Նաիրիկի հայրն ու մայրը, իրենց հարևանների հետ: Գրադի արկը մտել էր տան պարսպի դարպասով, ապա մտել էր նկուղու դռնով և սպանել էր այնտեղ պատսպարված 9 հոգուն էլ. տանտերերին՝ Նաիրիկի ծնողներին և նրանց հարևաններին: Տան միակ արու զավակը՝ տակավին անչափահաս Նաիրին այդ ժամանակ մարտի դաշտում էր, մի քանի կիլոմետր այնկողմ: Մեք վայելում ենք ուրախ ու աշխույժ խոսքուզրույցը, մենք վայելում ենք ղարաբաղյան հիանալի խորովածը, հեռախոսս զանգում է.

Հը, ո՞նց է Ղարաբաղը»,- հեռուներից գալիս է Լևոնի ձայնը…
Ուզում եմ մեր առաջին տղայի անունը Մոնթե դնենք, ի՞նչ կասես»,- ասում եմ ես:

Սիրով՝ ձեր Արիանա

May 19, 2016 4:28 pm
At some point, when your car goes down a slope asphalt or over a bend in the gorge, suddenly, unexpectedly, without warning, Karabakh invades your territory. That moment can coincide only with the appearance of the signboard “Free Artsakh greets you”. It also has nothing to do with drawn and unmarked, recognized and unrecognized borders.

Karabakh starts where you suddenly feel the cheering of the Artsakh spirit, as if you carefully place your chest, palm of your hand.

This country has an amazing calmness. It begins on its rocky peaks and in the forest-covered bodies of the mountains, extends into the green fertility of the wet fields, thickens in its sweet mulch, and stirs up branches like roots in the fruit-bearing gardens strewn in the heavens. In that stillness, never appearing wholly, unnoticed, with unstoppable movements, as serene and dangerous as a snake, he takes bath in the fog of war. You know, it’s a careless move, and that soft snake will instantly turn into a dragon-like steel outfit, and the fog will become a stone…

This war, the political and economic realities surrounding it, are being analyzed by almost everyone. They are practical and important analyzes, of course. But for me, the most important of all is the spirit. I have to reiterate that I am not a romantic “cock”, I am a very pragmatic man, a chess player, an economist-analyst, and I say the most amazing, most serious guarantee of victory in this war is our invincible, inexhaustible spirit.

Every Artsakh man knows that war is awa

«Ճամբորդ»

Every Artsakh man knows that war is awaPOSTED UNDERNEWS

Сообщение Անչափ հուզիչ. առանց արցունք չեք կարող կարդալ. Ուզում եմ մեր առաջին տղայի անունը Մոնթե դնենք. Արիանա Արոնյանի գրառումը появились сначала на .

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

-->