>

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ մի շարք խախտումներ է հայտնաբերել:

Նա ասաց. «Բոլոր իրավունքներն ու ազատություններն այստեղ երկրորդական են, մարդու կյանքն ու առողջությունը գերակա է բոլոր ազատությունների ու մյուս իրավունքների նկատմամբ:





Նկատում եմ, որ մեր հայրենակիցները լուրջ չեն ընդունել այս իրավիճակը: Այսօր մենք մտնում ենք բազմաթիվ հաստատություններ, այսօր կոնկրետ բանկ եմ մտել ու մասնաճյուղում չկա անգամ ալկոգել, կամ կա ինչ-որ մեկի սենյակում դրած, որը երբեւէ չի կիրառվում:





Կա հերթապահ, հսկիչ, ոստիկանության ծառայող բանկում, որը ընդհանուր կարգն է ապահովում, սակայն տարրական ալկոգել չկա, որպեսզի մարդիկ լվացվեն ու ներս մտնեն:


Դա կարող է ոստիկանության ուժերով իրականացվել, հաստատ ոստիկանը չի զլանա բոլորին ստիպի, որպեսզի առանց ձեռքերը լվանալու բանկի տարածք չմտնեն:

Քիչ առաջ հրավառություն եմ տեսնում Կասկադի ուղղությունից, բավականին լուրջ հրավառություն եւ զարմանում եմ՝այս ի՞նչ միջոցառում են իրականացնում քաղաքում: Մեր ժողովուրդը ոնց որ թե լուրջ չի ընդունում:



Ավտոբուսներ ենք տեսնում, որոնք լեփ-լեցուն են ժողովրդով ու լուրջ չեն ընդունում մեր հայրենակիցները, որ զանգվածային մահը այսօր չոքել է բոլորիս դուռը:

Сообщение Զանգվածային մահը չոքել է բոլորիս դուռը․ «Իմ քայլը» պատգամավորի հայտարարությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->