>

Դավիթ Ջալայանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Ռոբեր Քոչարյանը տապալվեց․ Հեղափոխության հաղթանակը Արցախում․․․




Քոչարյանի զոհերը

Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանակ ընտրությունների վերաբերյալ հնչում են տարբեր գնահատականներ։ Խոսվում եմ ընտրողներին ուղղորդելու, նույնիսկ ընտրակաշառքի դեպքերի մասին։ Սա միանգամայն բնական է։ Արցախի Հանրապետության ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալների համաձայն Արայիկ Հարությունյանը ստացել է ձայների 49․26, Մասիս Մայիլյանը 26.4, իսկ Վիտալի Բալասանյանը 14.7 տոկոսը։ Արցախի նախագահի անունը հայտնի կդառնա ապրիլի 14-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլում։




Ամփոփելով ընտրությունների առաջին փուլը հարկ եմ համարում խոսել կարևորագույն մի քանի փաստարկների մասին, որոնք ըստ իս դրական լինելուց բացի էապես կփոխեն Արցախում տարիներ շարունակ հաստատված ռեժիմն ու քաղաքական ուրվագիծը։

Եվ այսպես, մինչ օրս հասարակության համար այդպես էլ ըստ էության անհայտ մնաց թե թեկնածուներից ո՞ւմ են սատարում ՀՀ իշխանությունները։ Այո, կարծիքներ են հնչում, որ Փաշինյանի իշխանության համակրանքը Արայիկ Հարությունյանի նաև Մասիս Մայիլյանի կողմն է, բայց․․․։ Սրանք սակայն միայն ու միայն կարծիքներ և ենթադրություններ են, ոչ ավելին։ Այսօր Հայաստանում արտակարգ դրություն է, մարդկանց տեղաշարժը խիստ սահմանափակված։ Եվ նույնիսկ այս պայմաններում Փաշինյանը և ՀՀ կառավարությունը միջամտության որևէ փորձ չկատարեց Արցախի իշխանությունների գործողություններում։

Վտանգելով մարդկանց կյանքը Արցախի իշխանությունները գնացին ընտրություններն անցկացնելու քայլին։ Փաշինյանի և վերջինիս ցուցաբերած մոտեցումը օրինաչափ լինելուց բացի միանգամայն կառուցողական էր։
Ի տարբերություն ՀՀ ներկայիս իշխանությունների, մերժված ռեժիմը ի դեմս Մարտի 1-ի գործող գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի ակնհայտ կերպով կանգնած էր իր թեկնածուի՝ Վիտալի Բալասանյանի կողքին։


Մարդ, որը բարձրացնելով նախինների դրոշակը և սպառնալիքներ հնչեցնելով ՀՀ իշխանությունների հասցեին փորձում էր Արցախը դարձնել հակահեղափոխության և դավադրության օջախ։

Դեռևս այս տարվա հունվարի 25-ին, Փաշինյանն իր ելույթում մասնավորապես ասել էր․ «Հիմա էլ այդ ջախջախված վիճակից ոմանք հույս ունեն, որ՝ այ, մեր վերջին շանսը Արցախի նախագահական ընտրություններն են, որ ժողովրդի կողմից մերժված ինչ-որ մեկին, ինչ-որ մանիպուլիացիայի արդյունքում դարձնել Արցախի նախագահ, բայց էդ էլ չի ստացվելու, որվհետև Հայաստանի և Արցախի իշխանությունների համար այս սցենարը պարզ է, այդ սցենարի սպառնալիքները ազգային անվտանգության համար պարզ են, բայց հիմա ասում են, որ Կառավարությունը ոչ հայանպաստ քաղաքականություն է վարում Արցախի հարցում, և եթե Ղարաբաղում ընտրվի նախագահ, որը դեմ չէ Հայաստանի իշխանություններին, դա սպառնալիքներ է ստեղծում Արցախի համար։


Սկսել են թեզ շրջանառել, որ Սերժ Սարգսյանի ժառանգությունը Ղարաբաղի հարցում այս իշխանությունը կորցրեց»։
Անտեսելով լուրջ վտանգը Արցախի մեր հայրենակիցները ցուցաբերելով մասնակցության բարձր ակտիվություն ոչ ասացին նախկիններին։ Ոչ ասացին դավադիրներին և նրանց կեղտոտ ծրագրերին։ Ոչ ասացին կոռուպցիային ու ամենաթողության։ Եվ վերջապես, ոչ ասացին Քոչարյանին և նրա ապազգային արբանյակին։

Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ Արցախում հաղթեց հեղափոխությունը, իսկ Քոչարյանն ու դավադիրները տապալվեցին։ Շնորհավորում եմ արցախցիներին կատարած ընտրության և ցուցաբերած բարձր գիտակցության համար։

Հաջողություն եմ մաղթում Մասիս Մայիլյանին և Արային Հարությունյանին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Վստահ եմ, որ ապրիլի 14-ին Արցախի մեր հայրենակիցները կընտրեն արժանի և արժանապատիվ նախագահ։

 

Сообщение Ռոբեր Քոչարյանը տապալվեց․ Հեղափոխության հաղթանակը Արցախում․․․ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->