>

Մինչ զինվորը գտնվում է ծառայության մեջ, թիկունքում մայրերը գիշերուզօր մտովի ուղեկցում են նրանց, աղոթում և խնդրում խաղաղություն, որդուն առողջ ու բարեհաջող վերադարձ:


Մայրական անհանգստությունն ու օրհնությունը զինվորը զգում է նաև կիլոմետրերի հեռվից: Նրանք մտովի հոգեհուզական կապի մեջ են գտնվում իրենց ծնողների հետ, և դա օգնում է նրանց իրենց ավելի հզոր ու անհաղթ զգալու համար:







Քոչարյանի զոհերը

Ահա այդպիսի մտորումների ծնունդ է այս գեղեցիկ կատարումը: Այն զինվորի ուղերձն է՝ ուղղված մորը՝ նրա գրած նամակի առիթով: Ծառայության մեջ գտնվող զավակը վստահեցնում է, որ ինքը լավ է, ամեն ինչ կարգին է:


Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է, ռեժիսորը Խաչիկ Եղոյանը, իսկ պրոդյուսերը՝ Սամվել Ղազարյանը: Զինվորին կերպավորում և երգը հրաշալիորեն կատարում է Գևորգ Մարտիրոսյանը: Երգի և տեսահոլովակի ծնունդը համընկել է Գևորգի ծառայության շրջանի հետ: Գուցեև հենց դա է երգի և տեսահոլովակի հուզականության և անկեղծության գաղտնիքը:


Сообщение Զինվորին նվիրված այս հուզիչ երգը անտարբեր չի թողնի իրենց զինվորներին սպասող սրտերին появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->