>

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի կողմից ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները․ օրենքով նախատեսվում է ֆիքսել հեռախոսազանգերը

կորոնավիրուսով վարակվածների կոնտակտավորներին գտնելու համար, տեղորոշել նրանց տեղադիրքն ու տեղաշարժը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախագահի աշխստակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։ «Աշխարհում պանդեմիայի տեսքով մարդկությանը մարտահրավեր է նետված, և




Քոչարյանի զոհերը

յուրաքանչյուր պետություն ձգտում է հնարավոր և անհրաժեշտ բոլոր միջոցները կյանքի կոչել՝ համաճարակի հետագա տարածումը սեղմ ժամկետներում կանխարգելելու և մարդկային բազմաթիվ կյանքեր փրկելու ուղղությամբ։ Արտակարգ դրության պայմաններում Սահմանադրությամբ ամրագրված մարդու առանձին հիմնարար ազատությունների և




իրավունքների ժամանակավոր սահմանափակումը անխուսափելի է: Այն բխում է ինչպես հանրային շահից, այնպես էլ յուրաքանչյուրի բարձրագույն մարդկային իրավունքի՝ մարդու կյանքի և առողջության պահպանման անհրաժեշտությունից։ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ստանձնել է անհրաժեշտ միջոցառումների նախաձեռնությունը և պատասխանատու է դրանց իրավաչափ իրականացման համար՝ ապավինելով

յուրաքանչյուրիս ողջախոհությանը։ Այս բարդ իրավիճակում կարևոր է բոլորիս համախմբումը, աջակցությունը պատկան մարմիններին: Կառավարությունն իր կողմից պարտավոր է դրսևորելու բացառիկ հետևողականություն, որպեսզի նախատեսվող սահմանափակումները կյանքի կոչվեն՝ չհանգեցնելով Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների անհարկի միջամտությանը։

Հանրապետության նախագահը ստորագրել է Ազգային Ժողովի կողմից ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները։ Չնայած օրենքները նախատեսում են մարդու իրավունքների զգալի սահմանափակումներ, նախագահը ստորագրել է դրանք՝ հաշվի առնելով, որ այդ սահմանափակումները


Կառավարության կողմից պետք է կիրառվեն որպես բացառիկ միջոցներ և բացառապես արտակարգ դրության ժամանակահատվածում: Ուստի և օրենքների կիրառման գլխավոր նախապայմանը, և միակ նպատակը պետք է լինի մարդկային կյանքի փրկությունը և հանրային առողջության պահպանումը։ Անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և

ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքների սահմանափակումները իրավասու մարմինների կողմից պետք է կիրառվեն միմիայն վերը նշված նպատակներն ապահովելու համար և ամենայն պատասխանատվությամբ»,- ասված է հայտարարության մեջ։


The President of the Republic of Armenia Armen Sargsyan signed the Laws on Making Amendments to the Law on the Legal Regime of the State of Emergency adopted by the National Assembly and the Law on Making Amendments to the Law on Electronic Communications. The law provides for fixing phone calls to find those infected with coronavirus, locating them and locating them. The Public Relations Department of the RA President’s Office has issued a statement on this. “Everywhere you look today, the tide of

sentiment is flowing. And every nation is trying its best to prevent the spread of the epidemic in a short period of time and to save many lives.” In the event of a state of emergency, the temporary restriction of individual fundamental human rights and freedoms enshrined in the Constitution is inevitable

. It stems from both the public interest and the need to protect the highest human rights, human life and health. The Government of the Republic of Armenia has taken the initiative of the necessary measures and is responsible for their legal implementation, relying on the common sense of each of us. In this difficult situation, we all need to unite and support the relevant bodies.

For its part, the government must exercise exceptional consistency in enforcing the envisaged restrictions, without compromising the unnecessary human rights and freedoms enshrined in the Constitution. ThPOSTED UNDERNEWS

Сообщение ՎԵՐՋ. մի քանի րոպե առաջ. Արմեն Սարգսյանը պաշտոնապես հաստատեց… появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->