>

Կորոնավիրուսով նոր հիվանդացածներին կարելի է բուժել նրանց ներարկելով առողջացածների արյունը, գրում է South China Morning Post-ը:




Քոչարյանի զոհերը

Մասնագետները փորձարկումներ են արել սիրիական ոսկեգույն գերմանամկների վրա, որոնց ACE2 սպիտակուցը մարդկայինի հետ նույնն է: Ըստ գիտնականների՝ հենց այդ սպիտակուցի միջոցով է կորոնավիրուսը թափանցում օրգանիզմ:




Փորձագետները SARS-COV-2-ով են վարակել գերմանամկներին, իսկ հետո ընտրել են առողջացածներին, որոնց օրգանիզմը հակամարմիններ է արտադրել: Առողջացածների արյան հիման վրա լուծույթ են ստացել, որը ներարկել են առողջ գերմանամկներին, որից հետո նրանց փորձել են վարակել կորոնավիրուսով:



Պարզվել է, որ լուծույթը ստացածների մոտ վիրուսն օրգանիզմի վրա 10 անգամ քիչ է ազդում: Ըստ գիտնականների՝ այս ձեւը թույլ կտա նշանակալիորեն թեթեւացնել առողջացման ընթացքը նաեւ մարդկանց մոտ:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->