>

ArmDaily.am-ի տեղեկություններով մոտ մեկ շաբաթ առաջ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում կորոնավիրուսի դեպք է գրանցվել: Կորոնավիրուսով վարակվածը համայնքի ամբուլատորիայի բժիշկն է, ով վարակվել է արտադրամասերից մեկի աշխատակցից, վերջինս իր հիվանդներից է եղել:








Քոչարյանի զոհերը

Մեզ հետ զրույցում համայնքի ղեկավար Կարո Բաղդասարյանը հայտնեց, որ համայնքում 1 դեպք է գրանցվել. «Ամբուլատորիայի բժշկուհու մոտ է հաստատվել միայն, համայնքում հասարակական բոլոր վայրերն ախտահանվում են, մնացած աշխատատեղերը փակվել են բացի մթերային խանութներից»:

Հարցին՝ ամբուլատորիան գործո՞ւմ է՝ համայնքապետը պատասխանեց. «15 աշխատողին, ովքեր շփվել են վարակվածի հետ, մեկուսացրել են Ծաղկաձորում, իսկ 2 աշխատողը, ովքեր չեն շփվել այդ աշխատակիցի հետ, հիմա աշխատում են»:



Նշենք, որ առողջապահության նախարարությունը որեւէ մեկնաբանություն չի տալիս առանձին դեպքերի վերաբերյալ։

Сообщение Կարբի գյուղի ամբուլատորիայի բժիշկը վարակվել է կորորնավիրուսով, նրա գործընկերներին մեկուսացրել են Ծաղկաձորում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->