>

Արցախի ոստիկանությունը անդրադարձել է Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում տեղի ունեցած վիճաբանությանը։




Քոչարյանի զոհերը

«Ի պատասխան մամուլում և սոցիալական ցանցերում տարածված «Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում տեղի ունեցած վիճաբանության» վերաբերյալ տեսանյութի տեղեկացնում ենք, որ նշված դեպքի վերաբերյալ Արցախի Հանրապետության ոստիկանության Քաշաթաղի




շրջանային բաժնում երեկվանից ստուգումներ են իրականացվում: 2020 թվականի մարտի 31-ին, ժամը 23:00-ին ԱՀ ոստիկանության ծառայողը հաղորդել է այն մասին, որ Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում վիճաբանություն է տեղի ունենում:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի Միջնավանի բաժանմունքի շառայողը պարզել է, որ Մուշ գյուղի թիվ 8/46 ընտրատեղամասի դիմաց վիճաբանություն է առաջացել Կովսական քաղաքի բնակիչ Ա. Մ.-ի և Մուշ գյուղի բնակիչ



Հ. Վ.-ի միջև, որին միջամտել են նույն վայրում գտնվող Մուշ գյուղի բնակիչներ՝ Վ. Խ.-ն, Է. Ս.-ն, Պ. Ա.-ն, որից հետո նույն վայր են ներկայացել Կովսական քաղաքի բնակիչներ՝ Հ. Դ.-ն, Կ. Մ.-ն, Ա. Դ.-ն և Ս. Դ.-ն, որի ժամանակ կողմերը հարվածներ են հասցրել միմիանց և պատճառել մարմնական վնասվածքներ:

Նշված անձանց տրվել է դատաբժշկի ուղեգրեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Сообщение Արցախի ոստիկանությունը հայտարարություն տարածեց սկանդալային տեսանյութի վերաբերյալ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->