>

Բարձրյալի նամակը քեզ կարդա խնդրում եմ Որդյա՛կս,

այսօր քեզ համար մի հատուկ պատգամ ունեմ, որն ուզում եմ հենց քեզ ուղղել, որպեսզի կյանքումդ առաջացող մութ ամպերը փառքով ոսկեզօծվեն և ճանապարհիդ խորդուբորդ տեղերը հարթվեն:




Քոչարյանի զոհերը

Իմ պատգամն ընդամենը չորս բառի է բաղկացած. «Այս բանն ինձնից եղավ»… Թող այս պատգամը սրտիդ խորքն ընկղմվի և հոգնած գլխիդ փափուկ բարձ լինի: Արդյոք նկատե՞լ ես, որ այն ինչ քեզ է վերաբերում, վերաբերում է նաև Ինձ, որովհետև քեզ դիպչողն Իմ աչքի բիբին է դիպչում: Դու ինձ համար թանկ ես, հետևաբար մեծ հրճվանքով եմ քեզ դաստիարակում: Երբ փորձությունները պաշարում են քեզ ու թշնամին վարար գետի նման ուզում է ընկղմել քեզ, Իմ փափագն է սովորեցնել, որ այդ բանն Ինձնից եղավ: Քո տկարությունն Իմ զորության կարիքն ունի: Եվ միայն այն ժամանակ ապահով կլինես, երբ թույլ տաս, որ Ես պատերազմեմ քեզ համար: Հիմա դժվարին փորձություններո՞վ ես անցնում և քեզ չհասկացող մարդկանցո՞վ ես շրջապատված: Մարդիկ, ովքեր քեզ երբևէ հաշվի չեն առնում ու միշտ հետին պլան մղում:




Իմացի՛ր, այդ բանն Ինձնից եղավ: Ես եմ քո ճանապարհները որոշող Աստվածը: Հենց ներկա պահին էլ քո գտնված վայրը պատահական չէ, այլ Իմ կողմից որոշված հատուկ ծրագրով: Դու խնդրում էիր, որ քեզ խոնարհությո՞ւն սովորեցնեմ, ուստի իմացի՛ր, որ քեզ խոնարհություն սովորեցնող հատուկ դպրոցում դրեցի, որտեղ քո շրջապատն ու ընկերները քո հանդեպ եղած Իմ կամքն են կատարում: Ներկա պահին նյութական նեղ վիճակո՞ւմ ես և չե՞ս կարողանում ծայրը ծայրին հասցնել, իմացի՛րայս բանն Ինձնից եղավ: Ես ուզում եմ, որ դու Ինձնից ստանաս, Ինձնից կախյալ լինես նյութկանիդ համար, որ ապացուցես Իմ խոստումը, որ. «Իմ պաշարներն անսահման են»… Վշտի խավար գիշերո՞վ ես անցնում, այս բանն Ինձնից եղավ: «Ահա Ես վշտերի տեր և ցավերի տեղյակ եղա»: Իմ թույլտվությամբ էր, որ երկրավոր մխիթարիչները քեզ հուսախաբ արեցին, որպեսզի Ինձ դառնաս հավիտենական մխիթարություն ընդունելու համար: Միգուցե քո փափագն էր հոգևոր մեծ գործե՞ր անել Ինձ համար, բայց ահա դրա փոխարեն քեզ գտար ցավի ու անկարողության մեջ. այս բանն Ինձնից եղավ: Որովհետև բազում զբաղմունքներիդ մեջ Ես քո ուշադրության կենտրոնում չէի: Այժմ ուզում եմ Իմ ամենախորունկ դասը քեզ սովորեցնել. Իմ ամենամեծ ծառայողները` մեկուսացած իրենց ակտիվ գործունեությունից, սովորել են աղոթքը որպես զենք կիրառել: Ուստի քեզ եմ հանձնում աղոթքի սուրբ ամանը, որ ազատ կերպով գործածես: Քեզ դիմակայող ամեն փոթորկի, քեզ վիրավորող ամեն մի խոսքի, ներսումդ անհանգստություն առաջացնող ամեն մի իրավիճակի և ի հայտ եկած բոլոր տկարությունների ժամանակ այս սուրբ յուղով օծվիր: Քանի որ բոլոր իրավիճակներում Ինձ հանդիպելը պատահածների խայթոցը պիտի վերցնի…

Please read the letter of the Most High, my Son,


 
I have a special message for you today that I want to direct to you so that the dark clouds of your life can be gilded with glory and smooth the rough places of your path.


My message consists of only four words: “This thing happened to me” … Let this message sink deep into your heart and be a soft pillow to your tired head. Have you noticed that what applies to you also applies to Me, because the one who touches you touches the eye of my eye? You are dear to me, so I bring you great joy. When temptations surround you, and the enemy seeks to immerse you like a river, My desire is to teach that it came from Me. Your weakness needs My power. And you will only be safe when you allow me to fight for you. Are you going through difficult trials now and surrounded by people w

ho don’t understand you? People who never take you into consideration and always push you into the background.POSTED UNDERNEWS

Post navigation

Сообщение ՈՒժեղ եմ, զգում եմ, երբ ԴՈՒ իմ կողքին ես, ԱՄԵՆ появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->