>

«Առաջին լրատվական»-ի եթերում հոգեբան Անուշ Ալեքսանյանն անդրադարձել է երկրում կորոնավիրուսի հետևանքով առաջացած խնդիրներին:




Քոչարյանի զոհերը

«Կարանտինային իրավիճակում, երբ որ փակված ենք տանը և բոլորիս գործողությունները սահմանափակված են, մենք խնդիր ունենք առերեսվելու այն իրականության հետ, որը ստեղծել ենք. խնդիր ունենք առերեսվելու ինքներս մեր կյանքի, մեր իրական բնույթի, մեր երեխաների, ընտանեկան հարաբերությունների հետ:




Այս բոլոր հարցերը պետք է կարողանանք լուծել այս փակ պայմաններում՝ առանց այս իրականությունից փախչելու, ինչի հնարավորությունը մինչ այս շատ ենք ունեցել»,- ասել է նա:

Հոգեբանը նշել է, որ Հայաստանում տունը, ընտանիքը բոլորի համար չէ, որ ամենաապահով վայրն է՝ և՛ երեխաների, և՛ մեծահասակների դեպքում:



«Մնալով տանը՝ շատերը տեսնում են այն, ինչը միշտ փորձում էին չտեսնել՝ խաբելով իրենք իրենց: Պետք չէ վախենալ փոփոխություններից: Ունեմ հաճախորդ, որ այս օրերին պատաստ է տուն հրավիրել ամուսնու սիրուհուն, քանի որ տեսնում է՝ ինչպես է նա տանջվում:

Կամ ամուսինը տեսնում է, որ կինն այնքան էլ ուրախ չէ միասին երկար ժամանակ անցկացնելու համար, թեև մինչ այդ գանգատվում էր, որ քիչ են իրար տեսնում»,- նշել է հոգեբանը:

Сообщение «Ունեմ հաճախորդ, որ այս օրերին պատրաստ է ամուսնու սիրուհուն տուն հրավիրել». Ինչ է կատարվում այս օրերին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->