>

Armcomedy-ն գրում է՝


Կառավարությունը որոշեց լուծել մայրաքաղաքի թափառող քաղաքացիների հիմնախնդիրը գեոլոկացիոն տեխնոլոգիաներով:







Քոչարյանի զոհերը

ԱԺ-ի արտահերթ նիստում ընդունվեց օրենք, որը սահմանափակում է քաղաքացիների տեղաշարժը երկրում և մասնավորապես Երևանում:


Այսուհետ առանց կենսական անհրաժեշտության թափոռող քաղաքացիների ականջին կփակցվեն դեղին գեոլոկացիոն սարքեր:

«Սա ծրագրի միայն մի մասն է,» — բացատրում է ՀՀ Պարետի sms-ը, «երկրորդ խախտումից հետո թափառող քաղաքացիները կստերջացվեն կամ կտեղափոխվեն հատուկ ապատսարան՝ այլ թափառասերների մոտ»:


Ընդդիմության ճնշման տակ իշխանությունը համաձայնվեց գնալ որոշ զիջումների՝ ցանկության դեպքում ականջին կպցվելիք գեոլոկացիոն սարքը կլինի կանաչ կամ բեժ:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->