>

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի գրառումը․ «Նայելով Քաշաթաղի Մուշ ընտրական տեղամասի ագրեսիվ ծեծի նյութերը (ապրեն լրագրողները), իսկապես տպավորություն է ստեղծվում, որ Արայիկ Հարությունյանի զոռբաները իր ամենամեծ «հակառակորդներն են»:

Նրանք ջանք չեն խնայում ամբողջացնելու Արայիկ Հարությունյանի բնութագիրը և նախագահ դառնալու դեպքում՝ Արցախում «հարցեր լուծելու» իրական հեռանկարները:




Քոչարյանի զոհերը

Հաշվի առնելով, որ Արցախի իրավական համակարգը, Հայաստանի նման, սովոր է իրավունքը դնել ուժի սպասարկմանը, վախենամ, որ Արայիկ Հարության — հնարավոր նախագահի աշխատանքային մեթոդները միայն խրախուսելու են այս լուռ համաձայնությունը: Նա կշարունակի բարեկիրթ ժպտալ, իսկ գործիքները նրա համար «հարցերը կլուծեն»: Տեսնենք, թե ինչպես են Մուշ ընտրատեղամասում տեղի ունեցածը լուծելու կամ լուծումը մինչև ընտրությունները հետաձգելու Արցախի քննչկան և դատական մարմինները:




Առհասարակ ընտրությունների արդյունքում մնացած Արցախի նախագահի երկու թեկնածուների կերպարները շատ խորհրդանշական են: Արայիկ Հարությունյանը խորհրդանշում է քրեա-օլիգարխիկ թևը, Մասիս Մաիլյանը՝ մտավորական քաղաքական կերպարը: Սա շատ դժվար «զույգ» է: Հայաստանում և Արցախում մտավորականներին և նրանց կամքին չեն հավատում ու չեն վստահում: Նրանց կարող են հարգել, նրանցից օգնություն կխնդրեն, նրանց պատիվներ կմատուցեն, բայց կառավարման հմտության խնդիրը շատ կասկածելի կհամարեն:


Նաև այն պատճառով, որ «ինչպե՞ս պիտի մտավորական մարդը գլուխ հանի երկրի կենսական ոլորտները տնօրինող զոռբաներից»:

Պատահական չէ, որ Արցախի բնակչության մի մասը նույնիսկ մինչև այսօր Մասիս Մաիլյանին չի ճանաչում: Որովհետև նրան չեն «բախվել»: Արայիկ Հարությունյանին, անշուշտ, համարյա բոլորն անձնապես այս կամ այն կերպ «բախվել» են՝ կամ շահել են, կամ կորցրել են: Կորցնողների մի մասն էլ վերադարձնելու հույսեր ունի՝ թվացյալ թե իրական, շահելով նրա համակրանքը: Այս ընտրութուններից հետո նաև այն պատճառով, որ Արցախի խորհրդարանում արդեն 40 տոկոսը նրա գլխաված քաղաքական ուժն է:


Արայիկ Հարությունյանի նախընտրական ձևակերպումներն են՝ պահել Արցախի ներկայիս կարգավիճակը, թույլ չտալ տնտեսական կոլապս և համաքայլ լինել Հայաստանի իշխանությունների հետ:

Իրավունքի և արդարադատության հարցերը չեն քննարկվում: Չի քննարկվում նաև տնտեսական կայունությունը պահելու սկզբունքային հնարավորությունների և ձևերի հարցը, ամեն ինչ մնում է «իրավիճակը ցույց կտա»-ի մակարդակում:

Մասիս Մաիլյանի էլեկտորատը, կարծում եմ, կաճի ճիշտ այնքան, որքան մարդ կհավատա, որ նա կկարողանա Արցախի բնակչությանը վերադարձնել իրավական համակարգի օրինականությունը: Սա հենց այն է, ինչից սարսափում է Արայիկ Հարությունյանի էլեկտորատը»:

Сообщение «Նա կշարունակի բարեկիրթ ժպտալ, իսկ գործիքները նրա համար «հարցերը կլուծեն»» появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->