>

Չորս տարի առաջ այս ժամերին մեր հերոսները օրհասական մարտեր էին մղում հանկարծակի սահման ներթափանցած հակառակորդի զինված ուժերի դեմ: Անսպասելի սկսված գործողությունները ներթափանցման հերթական փորձ կամ կարճատև մարտական գործողություններ չէին: Դրանք քառօրյա մարտեր էին,  որ միայն մեր հավերժացած հերոսների և քաջ մարտիկների շնորհիվ օրեր անց դադարեցվեցին:




Քոչարյանի զոհերը

Հայ քաջերը, ինչպես միշտ, ստիպեցին լռել հակառակորդի զինտեխնիկային: Նրանց արագ ինքնակազմակերպումը ու համարժեք հակադարձումն էլ իր հերթին անսպասելի և սթափեցնող էր հակառակորդի համար, քանզի նրանք ակնկալում էին անսպասելիության հաշվին ուժերի և սահմանների վերաբաժանում, վերադիրքավորում անել:




Այս մարտերի օրերին մենք ունեցանք շատ վիրավորներ, իսկ շատ անմահ հայորդիներ նահատակվեցին հայրենիքի սահմանին՝ շարունակելով իրենց հայրերի հայրենանվեր գաղափարի իրականացումը արդի ժամանակաշրջանում, նոր իրականության մեջ:


Չկան այս մարտերում ավելի մեծ կորուստներ հայկական կողմի համար, քան իր հերոս զավակների կյանքերն էր՝ դրված հայրենիքի պաշտպանության զոհասեղանին:


Այսօր բոլորն են հիշում, պատվում ու խոնարհվում մարտի օրերին փառքով դրսևորված մեր հերոսների առաջ: Առավոտից Եռաբլուրը մարդաշատ է: Այստեղ է նաև վարչապետը:

Сообщение Հիշում և խոնարհվում ենք․․․ Ապրիլյան պատերազմից անցավ չորս տարի появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->