>

Այսօր ապրիլյան պատերազմի մեր հերոսների ոգեկոչման օրն է. արդեն չորրորդ տարին է, մեր ապրիլերկուսյան արշալույսները սկսվում են մեր անմահ զինվորների ոգեկոչումով ու հիշատակի առջև խոնարհումով: Յուրաքանչյուր ապրիլերկուսյան արշալույս մեր գաղափարների յուօրինակ վերարժևորման և խոհերի առավոտ է: Այս տրամադրությունները ուղեկից են ողջ օրվա ընթացքում:




Քոչարյանի զոհերը

Մեր հերոսների անմոռանալի և անուրանալի սխրանքը հիշվում և օրհնվում է ամեն օր, այսօր առավել ևս: Հայոց պատմության նորօրյա էջերի ամենացավոտ ու միևնույն ժամանակ ամենապատվով դրվագներից է ապրիլյան քառօրյան, քանզի հայ զինվորը ևս մեկ անգամ ցույց տվեց իր անպարտելի լինելը:





Դեռ երեկոյան սկսվել է մարդկային հոսքը Եռաբլուր: Հոսքը շարունակվում է նաև այսօր: Այնտեղ են այցելում բոլորը: Այնտեղ են գնում պետական այրեր, մշակութային գործիչներ և զոհվածների հարազատներ:


Բոլոր անմահ հերոսներին իրենն է համարում ողջ հայ ժողովուրդը: Հիշողությունն ու ցավը բոլորինն է:

Сообщение Արդեն չորս տարի է ապրիլի 2-ի առավոտը սկսվում է մեր հերոս տղաների սուրբ հիշատակը ոգեկոչելով появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->