>

aravot.am-ը գրում է

Ապրիլյան պատերազմից անցել է 4 տարի: Եռաբլուրում այսօր հարգանքի տուրք են մատուցում զոհված հերոսների հիշատակին:




Քոչարյանի զոհերը

Որդու շիրիմին էր այցելել Անահիտ Հարությունյանը՝ ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի մայրը: Նա կառավարությանը հորդորում էր, որ ապրիլի 2-ը հիշատակի օր նշանակեն. «Սա համարյա Սարդարապատի պես պատերազմ է եղել, կներեք, ցեղասպանության նման բան է եղել: Եթե չլինեին այս 18 տարեկանները, հիմա չէինք ունենա ԱԺ, կառավարություն: Իրենց շնորհիվ է, թող բոլորը դա իմանան»:




Անահիտ Հարությունյանը կառավարությունից, իշխանություններից ուշադրություն էր խնդրում. «Մեր ընտանիքները կարիք ունեն: Թող չմտածեն իրենց երեխաներին, կոպիտ ասած, դրոշ են սարքել, ուղղակի լռում են: Բայց թող մեկ անգամ դռները թակեն, տեսնեն այդ ծնողների վիճակը՝ բոլորը համարյա տոկոսների տակ են, պարտքի տակ են, մարդիկ կան, որ իրենց բնակարանն են ուզում վաճառեն, որից մեկը ես եմ: Թող անհատին պետության հետ չխառնեն, բոլոր զոհվածների ընտանիքներն էլ այցելել են, մեկին՝ պակաս, մեկին՝ ավել: Այցելել, սփոփել են, բայց երբեք թող պետությունը անհատների հետ չխառնի: 2016-ին մեծ ուշադրություն դարձրեցին ղեկավարությունը, բայց 2016-ից հետո մոռացան մեզ: Մեկը ես՝ դիմումներ եմ ներկայացրել, սաղ պատասխանները բացասական, Շիրակի մարզի ծնողները՝ նույնպես: Այս ղեկավարության ժամանակ ես էլ ահագին դիմում ունեմ ներկայացրած: Ճիշտ է, ես գիտեմ, որ պարոն վարչապետը չի կարդում, իր աշխատակազմն է, բայց համարյա  բացասական պատասխան եմ ստացել: Ճիշտ է, մեկ-երկու լուծում ստացել եմ, բայց կարեւորն այն է, որ այդ պատասխանները  միշտ բացասական ենք ստանում: Ներկա պահին բոլորը նստած են, չեն աշխատում, մեկ անգամ գոնե զանգահարե՞լ են, թեկուզ կառավարության աշխատակազմից, հարցնեն, թե ձեր սոցիալական վիճակը ո՞նց է: Ես ինքս երեք զինվորի մայր եմ, վերջին զինվորս հունվարի 15-ին է զորացրվել, աշխատանք չունի: Ես միայնակ մայր եմ, ես եմ աշխատում, իմ աշխատանքով միայն ես ո՞նց կարող եմ ապրեմ, գոյատեւեմ, ստանում եմ ընդամենը 80 հազար դրամ գումար: Մենք չենք ուզում բարձրաձայնենք, ամոթ ենք անում ու ժողովուրդը կարող է մտածել, որ մեր երեխաներին շահարկում ենք, ո՛չ, ես ուղղակի արդարություն եմ խնդրում»:


Ըստ Անահիտ Հարությունյանի, իրենց երեխաներն արժանի են ավելի բարձր պարգեւի. «Այս հերոսները 18 տարեկան, իրենք բոլորն էլ արժանի են, մանավանդ այս 18 խոշտանգվածներն անգամ ազգային հերոսի են արժանի: Բայց այն կառավարության ժամանակ իրենք համարյա իրենց սխրանքին համաձայն բան չստացան: Արիության մեդալ, ասում են՝ դա սխրանք է: Ես էլ եմ հասկանում սխրանք է: Բոլորին Առաջին աստիճանի խաչ պետք է տային, բայց հետո ինչո՞ւ որոշեցին Արիության մեդալ տան: Իրենք բոլորն էլ ազգային հերոսի արժանի են, որովհետեւ մեկը ես գիտեմ, թե իմ որդին ինչ սխրանք է կատարել, ինչ ձեւ  է պայքարել ու թուրքերի մոտ 6 օր ինքը ողջ է եղել, ինչ օրեր է քաշել, ինչ ցավեր է տեսել: Ուղղակի այդ ցավը մենակ մենք գիտենք: Ես կխնդրեմ, որ մեզ չցավեցնեն երբեք, մի փոքր մեր ղեկավարության ուշադրության կենտրոնում լինենք: Ինչքան ժամանակ է՝ նստած ենք տունն ու ոչ մեկը մեզանով չի հետաքրքրվել՝ ինչո՞վ եք ապրում ներկա պահին, լսում ենք անընդհատ՝ սոցիալապես անապահով, աղքատ խավերին… Իսկ ի՞նչ գիտեք՝ մենք աղքա՞տ ենք, թե՞ հարուստ ենք: Ես հենց հիմա կուզեմ իմ որդին, թեկուզ սայլակով, իմ կողքը լինի, ես խոսք եմ տալիս, իմ Գրիգորի անվան բնակարանը կտամ մանկատանը, միայն թե հենց հիմա իմ որդին իմ կողքը լինի, թեկուզ, ասում եմ, հաշմանդամի սայլակով»:

Անահիտ Հարությունյանը վստահ է՝ ով կանգնած է ապրիլյան պատերազմի հետեւում, ով ունի մեղավորության բաժին, բոլորը պետք է պատասխան տան. «Ես վստահ եմ, պարոն Փաշինյանը արդարության կողմը կնայի ու արդարությունը կվերականգնի: Ես խոսք եմ տալիս, ովքեր սրա հետեւը կանգնած են, ես ինքս հենց կդատապարտեմ, Հանրապետության հրապարակում բոլորի ներկայությամբ բենզինը կլցնեմ, կվառեմ, անգամ այս երեխաների շիրիմի վրա իրեն մատաղ կանեմ, միայն թե իմանամ վստահ, թե ովքեր են եղել: Համարյա գիտենք, թե ովքեր են եղել, թող շնորհք ունենան, խղճի խայթ ունենան, թե ոնց են ապրելու, սրա տակից ոնց են դուրս գալու, իրենք իրենցով գնան հանձնվեն»:


aravot.am

Сообщение «Հրապարակում բոլորի ներկայությամբ բենզինը կլցնեմ, կվառեմ, անգամ այս երեխաների շիրիմի վրա իրենց մատաղ կանեմ, միայն թե իմանամ ովքեր են». Ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի մայր появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->