>

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը վաղվանից արդեն պատրաստ կլինի սպասարկել միայն կորոնավիրուսի նոր ենթատեսակով հիվանդ անձանց։ Այժմ ընթանում են հիվանդանոցն ամբողջությամբ դատարկելու աշխատանքներ։




Քոչարյանի զոհերը

Կենտրոնից շտապօգնության մեքենաներով պացիենտները տեղափոխվում են «Էրեբունի», «Նաիրի», «Աստղիկ» բժշկական կենտրոններ։ ԲԿ-ն ընդհանուր առմամբ հնարավորություն ունի շուրջ 400 պացիենտ ընդունելու, ներառյալ՝ վերակենդանացման ծառայությունը։




Այս մասին այսօր «Ազատություն TV»-ի լրագրողի հարցին ի պատասխան՝ նշել է ԲԿ-ի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։ Նա հավելել է, որ վաղվանից թեեւ ԲԿ-ն պատրաստ կլինի ընդունել հիվանդներին, սակայն կոնկրետ երբ կտեղափոխվեն նրանք, կախված կլինի իրավիճակից։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ Պետրոս Մանուկյանը նշել է, որ բուժանձնակազմը կընդգրկվի՝ համաձայն այսօրվա գործող չափանիշների։ Խոցելի խմբերում գտնվողները չեն ընդգրկվի, մնացածն էլ կլինեն կամավոր հիմունքներով։



Անհրաժեշտության դեպքում նրանք կանցնեն փոքր ծավալի վերապատրաստումներ՝ COVID-19-ի հիվանդներին բուժելու համար։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել էր, որ, հաշվի առնելով կորոնավիրուսով վարակված անձանց թվի մեծանալը, որոշում է կայացվել, որ Հայաստանի ամենամեծ ԲԿ-ն եւս պետք է զբաղվի այս խնդրով՝ ունենալով ամենամեծ մահճակալային ֆոնդը:

Сообщение «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պացիենտները տեղափոխվում են «Էրեբունի», «Նաիրի», «Աստղիկ» բժշկական կենտրոններ. Ինչ է կատարվում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->