>

Կորոնավիրուսի՝ ամբողջ աշխարհով տարածվելուն զուգընթաց, գրեթե բոլոր երկրներում հիվանդության պատճառով սկսվեց գրանցվել նաև մահացության դեպքեր:Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը գրանցվեց փետրվարի 28-ին Իրանից ժամանած քաղաքացու մոտ, իսկ ահա մահվան առաջին դեպքն արձանագրվեց մարտի 26-ին:




Քոչարյանի զոհերը

68-ամյա տղամարդ պացիենտն ունեցել էր կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել էր ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն։




Մահվան երկրորդ և երրորդ դեպքերը ՀՀ-ում գրանցվեցին նույն օրը՝ մարտի 29-ին: 55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով։


Չորրորդ մահը գրանցվեց երեկ՝ ապրիլի 1-ին: 89-ամյա կին պացիենտն ունեցել էր կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել էր ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։

Իսկ ահա թվով հինգերորդ մահը ՀՀ-ում գրանցվեց այսօր՝ ապրիլի 2-ին: 72-ամյա կին պացիենտն ունեցել էր նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։


Այսպիսով, Հայաստանում մինչեւ այժմ արձանագրվել է 5 մահվան դեպք՝ 3 կին եւ 2 տղամարդ՝ 55-89տ քաղաքացիներ, նրանք բոլորը ունեցել են ուղեկցող այլ հիվանդություններ:

Նշենք,որ աշխարհում այս պահին կորոնավիրուսից մահացել է 48 հազար 509 մարդ: Ամենից շատ մահվան դեպքերը գրանցվել են Իտալիայում՝ 13 155, երկրորդը՝ Իսպանիա,10,003, իսկ երրորդը ԱՄՆ-ում՝ 5113 մահ:

Сообщение Ովքե՞ր են կորոնավիրուսից մահացած քաղաքացիները, ի՞նչ հիվանդություններ են նրանք ունեցել появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->