>


Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 2-ի նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման իններորդ միջոցառումը:




Քոչարյանի զոհերը




Հարցը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ով նշեց, որ այս միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետեւանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած մինչեւ 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին:

Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչեւ 18 տարեկան երեխա եւ առկա է հետեւյալ հանգամանքներից որեւէ մեկը.

  • երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ եւ չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչեւ 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում.
  • երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ եւ նրանցից մեկը չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչեւ 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում.
  • երեխայի ընտանիքը 2020թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը ցածր է 28.01-ից.
  • երեխայի միայնակ ծնողը չի ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ եւ չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչեւ 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում.
  • երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. մարտի 31-ի դրությամբ չի հանդիսացել անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել:

Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձեւով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով:


Աջակցությունը տրամադրվում է ծնողներից մեկի կողմից online.ssa.am կայքին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա:

At its April 2 sitting, the government approved the ninth event to neutralize the economic consequences of the coronavirus.


The Minister of Labor and Social Affairs Zaruhi Batoyan presented the issue, noting that the purpose of this event is to support families with children up to 18 years old who are facing social problems as a result of the difficulties caused by the spread of coronavirus.

The beneficiaries of the event are all the families that have a child under 18 years of age and there is one of the following circumstances:

  • The child’s parents did not have a registered job in 2020. As of March 12, 2020, temporary or permanent registered work has not been accepted. from March 12 to 2020 during the period of March 31.
  • The child’s parents did not have a registered job in 2020. As of March 12, 2020, one of them was not admitted to temporary or permanent registered work in 2020. from March 12 to 2020 during the period of March 31.
  • The child’s family in 2020 As of March 12, 2012, it was not registered in the family insecurity assessment system or the family insecurity unit is lower than 28.01.
  • The child’s single parent did not have a registered job in 2020. As of March 12, 2020, temporary or permanent registered work has not been accepted. from March 12 to 2020 during the period of March 31.
  • the child’s parents or one of the parents in 2020 As of March 31, 2012, he was not a sole proprietor, whose activity was not terminated as of the same date as defined by the RA legislation.

POSTED UNDERNEWS

Сообщение ՀՐԱՏԱՊ!!! Մինչև 18 տարեկան երեխանները կստանան դրամական աջակցություն Կառավարությունն ապրիլի 2… появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->