>

Ադրբեջանը միանգամից շատ տարածքներ գրավելու հույս ուներ, ինչից հետո, ըստ իրենց տրամաբանության, ես պետք է վերցնեի հեռախոսն ու համանախագահներին խնդրեի փրկել մեզ ադրբեջանցիներից:

Այս մասին «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի «Հաղթանակի ապրիլ» վավերագրական ֆիլմում պատմել է Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։




Քոչարյանի զոհերը

«Եվ բնական է, որ այդ պարագայում մենք արդեն բանակցային գործընթացում ամբողջովին տանուլ տված կլինեինք, բայց, ինչպես տեսանք, մեր Զինված ուժերը կարողացան կատարել իրենց հիմնական խնդիրը»,- ասել է նախկին նախագահը:




Անդրադառնալով 800 հա տարածքին` Սերժ Սարգսյանը նշել է, որ տարածքների կորստի մասին առաջինն ինքն է խոսել Վիեննայից վերադարձի ճանապարհին:


«Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ դրա համար չեմ ափսոսում: Այո՛, ես ասել եմ ավելի մեծ թիվ, քան իրականությունն է: Ես ինչո՞ւ եմ այդպես ասել:

Եթե հիշում եք, մարտական գործողությունների օրերին, այսպես ասած, մերոնցից շատերն օգտվում էին ադրբեջանական լրատվամիջոցներից և խոսում էին այն մասին, որ Թալիշը գրավել են ադրբեջանցիները:

Նրանք արդեն Մատաղիսում են և այլն: Իսկ մարտական գործողություններից հետո տարբեր թվեր էին ասում` 5000 հա, 50 ք/կմ և այլն:


Նույնիսկ ոմանք ինչ-որ նկարահանումներ էին ցուցադրում, ինչ-որ հաշվարկներ էին անում, և դրանից հետո էլ նրանք գնացել են, փորձել են չափել և տեսել են, որ իմ ասածը շատ ավելին է, քան իրականության մեջ մենք կորցրել ենք:

Եթե ուզում եք իրականությունն իմանալ՝ սանտիմետր առ սանտիմետր, ապա դա 400 հեկտարից էլ քիչ էր»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Сообщение Մենք կորցրել ենք 400 հեկտարից էլ քիչ տարածք․ Սերժ Սարգսյանի հայտարարությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->