>

Կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ըստ անհրաժեշտության, տրամադրելու եւ ողջ բնակչությանը թեստավորելու նպատակահարմարության մասին հարցերը հաճախ են քննարկումների ու քննադատությունների առիթ դառնում սոցցանցերում: Այսօր ասուլիսին անդրադառնալով այդ հարցերին՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ թեստավորում են օր օրի ավելի ու ավելի շատ մարդկանց:




Քոչարյանի զոհերը

«Տեսականորեն հնարավոր է Հայաստանում բոլորին թեստավորել, սակայն գործնականում՝ ոչ: Այստեղ կա երկրորդ հարցը՝ ինչ կտա դա մեզ: Այդ պահին վիրուսի՝ բավական մեծ ծանրաբեռնվածություն ունեցող անձանց մոտ դա կտա դրական արդյունք, որից հետո կարող ենք որոշել՝ նրանց մեկուսացնել, բուժել կամ ոչ մի բան չանել, քանի որ, օրինակ, էլ տեղ չկա հիվանդանոցներում:




Բայց մնացած բացասական արդյունք ունեցողների առումով չենք կարող վստահ լինել, որ 2-3 օր հետո վիրուսն իրենց մոտ չի արտահայտվի: Դրա համար մենք ամբողջ ազգաբնակչությանը պետք է պարբերաբար թեստավորենք: Այլ խնդիր է թեստավորման ավելացումը բժշկական ցուցումներով: Այս առումով մենք մեծացնում ենք թեստավորման հզորությունները, շուտով կհասնենք օրը 400-500 թեստի: Իսկ ավելի ուշ՝ նոր սարքավորումների ձեռքբերումից հետո, կկարողանանք օրը 1500 թեստ անել»:



Այն դիտարկմանը, որ երբեմն կորոնավիրուսին բնորոշ գանգատներ ունեցողներին չեն թեստավորում, նախարարն արձագանքեց. «Այդ «բնորոշ գանգատները» որոշում է բժիշկը եւ ոչ թե քաղաքացին»:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ տրանսպորտային միջոցներով են քաղաքացիները տեղափոխվում հիվանդանոց՝ նախարարն ասաց, որ լինում են ինքնադիմողներ, որ գալիս են անձնական մեքենայով, եւ եթե կասկած է լինում, նրանք սպասում են մինչեւ նմուշ են վերցնում, եւ ստացվում է պատասխանը: Լինում են դեպքեր, որ տեղափոխվում են շտապօգնության մեքենայով:


от admin

-->