>

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հրապարակելով լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են ախտահանվում Թբիլիսիի փողոցները:




Քոչարյանի զոհերը

«Ծանոթացեք. Թբիլիսի, մեր օրեր, ախտահանում…




Մենք, ինչ խոսք, ավելի լավ ենք ախտահանում, քան Թբիլիսիում: Հո սենց ծավալով աշխատանքներ չենք անի: Պատուհան լվանալու փչիկը ամբողջովին բավարար ա: Համ էլ քաղաքապետը մի անգամ արդեն ուղերձ ա հղել ու ասել` որը որից հետո ա:


Չեմ հասկանում` էլ ի՞նչ անի էդ մարդը: Հո չի՞ աշխատի: Շատ անշնորհակալ ենք է, շաաատ: Չենք գնահատում քաղաքի պաշտպանության պետի ջանքերը:

Իսկ եթե ավելի լուրջ, ամոթ ու ևս մեկ անգամ ամոթ, եթե դեռ էդպիսի հատկություն ունեք: Հուսով եմ` նայելուց գլուխներդ կկախեք:


Չնայած «ՀՀ հպարտ քաղաքացի» եզրույթը կա ու կա, որը պատեհ անպատեհ օգտագործելով, թոզ փչելով ման եք գալիս»,-գրել է նա:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->