>

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում երեկ դժբախ դեպք է տեղի ունեցել: Իրենց գոմում կախված են հայտնաբերել 12-ամյա տղայի: Սոթքի գյուղապետ Հակոբ Ավետյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ կատարվածը կարող է պատահականության արդյունք լինել, որովհետեւ երեխան ոչ մի դրդապատճառ չի ունեցել:


Դեպքը տեղի է ունեցել երեկ կեսօրին: Մահացած 12-ամյա Ա.-ն տան մեծն էր, իրենից փոքր երկու եղբայր ունի: Ըստ գյուղապետի՝ նա դպրոցում լավ սովորող, օրինակելի եւ շատ խելացի երեխա է եղել: 12-ամյա երեխայի ծնողները դեպքի ժամանակ տանը չեն եղել: Գյուղապետը հայտնեց, որ տղայի հայրը պայմանագրային զինծառայող է, իսկ մայրն աշխատում է Գեղարքունիքի զորամասի ճաշարանում:







Քոչարյանի զոհերը

«Ընտանիքում էլ որեւէ խնդիր չի եղել, շատ օրինակելի, նորմալ ընտանիք է: Իրենից փոքր եղբայրներին ինքն է նայել, խնամել: Մտածում ենք, որ խաղացել է եղբայրների հետ, հետո թելով ինչ-որ բան է ուզել այդտեղ սարքել, բարձր տեղ է կանգնել, ոտքի տակ բան դրել ու պատահական սայթաքել է, որովհետեւ թելն էլ հատուկ նման բան անելու ձեւով չի եղել»,- նկատեց Ավետյանը:


Տղան մի քանի ժամ կորած է եղել, եղբայրները գնացել հարեւանի տանն են հարցրել, հարեւանի կինը նրանց հետ միասին սկսել է փնտրել եւ կախված վիճակում հայտնաբերել է գոմ տանող նախամուտքում:

Գյուղապետը նկատեց, որ կատարված ը շոկի է ենթարկել բոլորին. «Չենք կաողանում հասկանալ՝ պատահականություն է, թե այդ կոմպյուտերային խաղերից ազդված է եղել, որովհետեւ շատ է նման խաղեր խաղացել: Նույնիսկ ծնողները ջղայնացել են, ասել՝ ավտովթարներ ու բաներ չնայի, որ չազդվի»,- եզրափակեց նա:


Сообщение 12-ամյա տղային մի քանի ժամ փնտրել են փոքր եղբայրները. նրան գոմում կախված է գտել հարեւանի կինը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->