>

Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված 13-ամյա աղջնակին տեսակցելու էր եկել նրա եղբայրը: Մինչ օրս աղջնակին հարազատներից ոչ ոք չէր տեսակցել:


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Սուրբ Աստվածամայր Բ/Կ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը:







Քոչարյանի զոհերը

Նա նշել է, որ տարիների դադարն ավարտվեց նման ջերմ գրկախառնությամբ ու հետագայում իրար հետ շփվելու ցանկությամբ:


Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել էր, իսկ 13-ամյա աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով, տեղափոխվել «Գյումրու մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոց: Երեխան տեղում վիրահատվել էր:


Վիճակից ելնելով՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլով մարտի 6-ին տեղափոխվել էր Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի (երկու կամ ավելի անձանց նկատմամբ) 1-ին և 14-րդ (անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ) կետերով: Ձերբակալվել է 28-ամյա մի երիտասարդ:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->