>

Մարտի 27-ին թոքաբորբից մահացած Կոտայքի մարզի Ալափարս համայնքի բնակչուհու որդու ու ամուսնու մոտ կորոնավիրուս է հաստատվել:


Այս մասին Tert.am-ը տեղեկացավ համայնքի վարչական ղեկավար Արտակ Սարիբեկյանից։







Քոչարյանի զոհերը

Գյուղապետ հիշեցրեց, մահացած բնակչուհու մահից հետո պաշտոնապես հաստատվել էր, որ նա վարակակիր չի եղել և մահացել է ինֆարկտից։ Նա նշեց, որ կինը տարիներ շարունակ թոքերի խնդիր է ունեցել։


«Կնոջ մահվան օրը որդին և ամուսինը մեկուսացվել էին։ Նրանք հիմա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում են։ Նրանց շփման շրջանակը պարզված է և նրանք էլ են մեկուսացված։ Դեռ պարզ չէ, թե վարակակիր, որ օջախի հետ են շփվել, անհայտ է»,- ներկայացրեց գյուղապետը։

Tert.am-ը ԱՆ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանից փորձեց ճշտել, թե հնարավոր էր արդյոք, որ մահացած բնակչուհին ևս վարակակիր լիներ, սակայն այդ մասին չիմանար, Բաբախանյանը պատասխանեց, որ անհատական դեպքերի հարցերին պատասխանել չեն կարող։


Աղբյուր՝ Tert.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->