>

Գագիկ Սուրենյանը, որ բացի եղանակային ստույգ տեղեկատվությունից, նաև հումորային գրառումներ է անում, օրեր առաջ մի հումորային գրառում էր արել, որի մեջ ասում էր, թե պառավի ինքնամեկուսացման պատճառով այս տարի ժողովրդական հայտնի «պառվի ուլեր» արտահայտությամբ բնորոշվող ապրիլյան քամոտ եղանակային ժամանակաշրջանը չի լինելու:




Քոչարյանի զոհերը

Այս գրառումը մեծ տարածում գտավ համացանցում և ծիծաղով ընդունվեց: Բայց, ինչպես հայտնի է, Երևանում քիչ առաջ քամու ուժգնացում և անձրևային տեղումներ են սկսվել:





Եղանակի փոփոխության հետ զուգընթաց՝ սոցիալական հարթակներում շատերը սկսեցին գրառումներ անել, ոմանք էլ Սուրենյանին իրենց զարմանք էին հայտնում անսպասելի եղանակային փոփոխության առիթով, մանավանդ, որ նա այդ մասին նախապես չէր տեղեկացրել:


Սուրենյանի արձագանքը այս անգամ ևս խիստ հումորային էր. նա իր էջում գրել է, որ պառավը փախել է ինքնամեկուսացումից, բայց ինքը պատրաստվում է նրան բռնել ու հետ բերել:

Сообщение Պառավը ինքնամեկուսացումից փախել է, բայց հեսա կբռնեմ. Գագիկ Սուրենյան появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->